Արտակարգ դեպք. Շենգավիթում կրակոցներ են հնչել. Սպանվել է տեղի քրեական հեղինակություն…

Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել,

որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մեխակյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3 հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք նրանք հրազենային վնասվածքներ են ստացել

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика