Բազմազավակ մայրը հարևանուհու մահից հետո որդեգրում է նրա երեխաներին. Մի որոշ ժամանակ անց թակում են նրա դուռը…

Տիշան և Օդրին հարևանուհիներ էին, բայց նրանց կապում էր միայն թռուցիկ ծանոթությունը, և շփումները բարևից այն կողմ չէին անցնում։ Գուցե դա է պատճառը, որ մի անգամ, երբ Օդրին Տիշային խնդրեց գիշերելու տեղ տալ իր երեք երեխաներին, նա խիստ զարմացավ։ Սակայն իբրև հինգ երեխայի մայր՝ Տիշան չէր կարող մերժել հարևանուհուն։ Մանավանդ, երբ նա բացատրեց, որ ստիպված է հետազոտվելու համար մի գիշեր անցկացնել հիվանդանոցում։

Այդ պահին Տիշայի մտքով անգամ չէր անցնում, որ շուտով իր կյանքն  արմատապես փոխվելու է։

Հաջորդ օրը վշտից այրված Օդրին տուն վերադարձավ․ բժիշկները նրան 2-րդ փուլի ստամոսքի քաղցկեղ էին ախտորոշել։ Փորձանքը  մտերմացնում է հարևանուհիներին։ Տիշան ամեն հարցում օգնում է Օդրիին և դառնում միայնակ կնոջ միակ նեցուկը։Օդրին գիտակցում էր, որ իր օրերը հաշվված են, և բնականաբար նրան անհանգստացնում էր իր երեք երեխաների ապագան։ Մահվանից առաջ նա խնդրում է, որ Տիշան ու նրա ամուսինը դառնան իր փոքրիկների խնամակալները։

Որբանոցում մեծացած Տիշան հիանալի գիտեր՝ ինչ ծանր կյանք է սպասվում  երեխաներին մոր մահվանից հետո։ Նա նաև հասցրել էր կապվել Օդրիի մանչուկների հետ ու սիրել նրանց, ինչպես կսիրեր իր հինգ զավակներին։ Բացի դրանից, երեխաներն էլ կարգին ընկերացել էին։ Ու թեև Բոշեմին  ընտանիքն առանձնապես հարուստ չէր, իսկ նրանց տանը յոթ մարդ հազիվ էր տեղավորվում, ամուսինները հանդուգն քայլի են դիմում՝ որդեգելով Օդրիի երեք երեխաներին։

Ահա այսպես, երկու ընտանիքը վերածվում է մի մեծ ընտանիքի։ Օդրիի փոքրիկների նոր ծնողները նրանց շրջապատում են աննկարագրելի բարությամբ, հոգատարությամբ ու ամեն հարցում օգնության հասնում։ Տիշայի երեխաներն էլ նորաթուխ քույրերին ու եղբորը սիրահոժար  տրամադրում են իրենց հանդերձանքը, ննջարանն ու լոգասենյակը։ Սակայն երբ երեխաները մեծանում են, տանն իրենց այնքան էլ հարմարավետ չեն զգում։

Այդ նեղ պայմաններում խոսք չէր կարող լինել անձնական տարածության մասին։ Մի մասը քնում էր միջանցքում, մյուս մասը՝ խոհանցում։Մի գեղեցիկ օր Տիշայի դուռը թակեցին։ Տեղեկանալով Տիշայի և Օդրիի պատմությանը՝ տեղական հեռուստաընկերությունը որոշել էր ընտանքին անակնկալ մատուցել։ Բոշեմինները վաղուց էին երազում մեկ մանկական սենյակը մի քանի փոքրիկ ննջասենյակների վերածել, և հեռուստաընկերությունը իր օգնությունն առաջարկեց այդ հարցում։

Ընտանիքը մի քանի օր տեղավորվում է հյուրանոցում, իսկ նրանց տանը եռում են շինարարական աշխատանքները։ Բնականաբար, մեկ միջնապատ դնելով գործը չի սահմանափակվում։ Լավագույն ինժեներներն ու դիզայներները տան ինտերիերի միանգամայն նոր նախագիծ են մշակում, և տանը բոլորի համար տեղ է ճարվում։ Երբ 8  երեխայից բաղկացած ընտանիքը մտնում է վերակառուցված բնակարան, նրանք կորցնում են խոսելու ունակությունը։ Նույնիսկ ամենահամարձակ երազանքներում Բոշեմինները չէին կարող նման շքեղություն պատկերացել։ Փոքրիկները լաց էին լինում երջանկությունից և զմայլվում իրենց նոր ննջարաններով։ Ծնողներն էլ հիանում էին հյուրասենյակի ու խոհանոցի ֆունկցիոնալությամբ։ Հապա տեսեք՝ ինչպես է փոխվել տունը։

Բայց դա էլ դեռ ամենը չէր։ Հեռուստաընկերությունը ընտանքին նվիրեց անվճար սննդի ձեռքբերման վկայագիր, իսկ Բոշեմին ընտանիքի ամենամեծ զավակին՝ 18-ամյա որդուն, սեփական բնակարան գնելու փող տրամադրեց։ Երբ Բոշեմին ամուսինները հանձն առան իրենց հարկի տակ ընդունել երեք որբացած մանուկներին, նրանք անձնական շահի մասին չէին մտածում։ Հենց այդ ինքնազոհողությունն էլ մարդանց մեջ հարգանք հարուցեց նրանց հանդեպ։

Շարքային քաղաքացիների ու մեցենատների փողով այս ընտանքն ստացավ նվեր, որի մասին երազել անգամ չէր կարող։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика