Հորոսկոպի նշանների հիթ շքերթ. Որ տեղում եք Դուք…

Ինչպե՞ս կարող են կենդանակերպի նշաններից մի քանիսն ավեի լավը լինել, քան մյուսները։ Իհարկե, ամեն մեկն էլ ունի իր թերություններն ու առավելությունները։ Վարկանիշը հաշվի է առնում բոլոր նշանների որոշակի բնութագրերը։ Բնականաբար, եթե ձեր նշանը վարկանիշային աղյուսկի վերջում է, դա չի նշանակում, թե ձեր բատը չի բերել։ Նշանները դասավորված են մյուս մարդկանց հետ հարմարվողության աստիճանով։

Կարդացեք և ինքներդ էլ կհասկանաք

12Ջրհոս

Աստղագետների կարծիքով Ջրհոսը կենդանակերպի ամենաբարի նշանն է։ Դրա համար էլ առաջին տեղն է զբաղեցնում։
Ջրհոսը  չի սիրում անիմաստ վեճեր ու հազվագյուտ է ձայնը բարձրացնում։ Բայց պետք չէ նրանց միամիտ հիմարների տեղ դնել։

Նրանք լավ գիտեն՝ ինչպես հասնել իրենց նպատակներին։ Հետո էլ Ջրհոսը հիանալի ունկնդիր է, որին միշտ կարելի է ամեն ինչ պատմել։

11Կույս

Մեր վարկանիշային աղյուսակում Կույսը երկրորդ տեղում է։ Այս նշանի տակ ծնվածները բոլորին հարգանքով են վերաբերվում և միշտ կարեկցում են նրանց, ովքեր ստիպված են անարդարացիորեն տառապել։

Բայց եթե ինչ-որ մեկը խառնվում է Կույսի անձնական կյանքին կամ գործերին, նա այնպես է գազազում, որ չեք էլ պատկերացնի․․․ Թեև ամենից հաճախ Կույսերը ձգտում են խուսափել ընդհարումից։

10Կշեռք

Ով ծանոթ Կշեռք ունի, կհաստատի, որ նա հանգիստ, բարյացակամ և համբերատար մարդ է։ Բայց երբեմն նրանց հետ պետք է աչալուրջ լինել, քանի որ Կշեռքը բնավորության մութ կողմ էլ ունի։

Երբ Կշեռքն անհարմարություն է զգում, ինքնամփոփվում է նույնիսկ մտերիմների շրջանում։ Նման պահերին նա կարող է սառը և անգամ կոպիտ լինել։

9Աղեղնավոր

Սովորաբար Աղեղնավորը հարմարվող բնավորություն ունի, բայց դա միայն՝ արտաքուստ։ Նրան հեշտ է հունից հանելը։

Իսկ երբ դա տեղի է ունենում, նա անմիջապես վիրավորողի վրա է թափում կուտակված ամբողջ զայրույթը։Երբեմն Աղեղնավորը հակված է լուն ուղտ սարքելու, այնպես որ, նկատի ունեցեք։ Փոխարենը անհիշաչար է և արագ ներում է վիրավորանքը։

8Ցուլ

Ամբողջ Կենդանակերպում համառությամբ ոչ ոք չի համեմատվի Ցուլի հետ։ Իսկ երբ նրա գլխում մի միտք է ծագում, հաճախ դա ուրիշի ձեռքերով անելու միջոց է գտնում։

Այնուհանդերձ Ցուլը չար դիտավորություն չունի․ կարևորը՝ նրա հետ չվիճեք։

Այս նշանի տհաճ հատկություններից մեկը մեղքն ընդունելու և ներողություն խնդրելու ցանկություն չունենալն է։

7Խոյ

Խոյը բավական հանգիստ է համարվում, բայց եթե նրան գազազացրին, իր ճանապարհին ամեն ինչ կկործանի։ Դա հաճախ վերջանում է վեճով, որովհետև Խոյը հեշտուհանգիստ կարող է բորբոքվել ու գարշելի բաներ ասել հարազատներին։

Ընդ որում, հետո հանդարտվում է ու խորապես զղջում արածի կամ ասածի համար․ հոգու խորքում Խոյերը բարյացակամ են։

6Առյուծ

Առյուծը երկակի բնավորություն ունի․ երբեմն մեծահոգության հրաշքներ է դրսևորում, երբեմն էլ իրեն դաժան է պահում։ Նա ամենաշատն ատում է մյուսների առաջ իր մեղավորությունը խոստովանելը։

Առյուծը բռնակալական վարքագիծ ունի․ ձգտում է իրեն ենթարկել բոլորին և ամեն ինչ։

Ուստի մանր անհամաձայնությունից կարող են իսկական պատերազմ հրահրել՝ հակառակորդի վրա թափելով իրենց ամբողջ կատաղությունը:

5Երկվորյակներ

Հակառակ իր դրական հատկանիշների՝ Երկվորյակներն ամենատհաճ նշանների հնգյակում է։ Ճիշտ է, որ համապատասխան հանգամանքներում նա մեղմ է և քաղաքավարի։

Բայց երբ մի բան այն չի լինում, անմիջապես որոշում է, որ շուրջը բոլորը իր դեմ են տրամադրվել։ Այդպիսի իրավիճակում Երկվորյակներն անտանելի է։ Բացի դրանից, նա ամեն ինչ սև ու սպիտակ է տեսնում, նրբերանգներ չկան։

4Այծեղջյուր

Պատահական չէ, որ Այծեղջյուրը հայտնվել է վերջից չորրորդ տեղում։ Սրանք շատ հպարտ մարդիկ են։ Նույնիսկ չափից շատ։ Հաճախ չհասկանալով ՝ ինչ է կատարվում, նրանք խառնվում են ու ամնե ինչ իսկական դրամայի վերածում։

Իսկ երբ Այծեղջյուրին մի բան դուր չի գալիս, նա մռայլ տրամադրության մեջ է ընկնում և հերսը թափում այդ պահին կողքին հայտնվածի վրա։ Հասկանալի է, թե ինչու է նրա համար հաճախ դժվար կենդանակերպի մյուս նշանների հետ։

3Ձկներ

Ձկները մի շարք բացահայտ տհաճ գծերով են օժտված։ Նրանք հակված են անձի երկվություն ունեցող շիզոֆրենիկի պես մի ծայրահեղությունից մյուսի գիրկը նետվել։ Դրանից բացի նրանք բավական անկանխատեսելի են։

Ցավոք, Ձկներն ավելի հաճախ տհաճ, քան հաճելի անակնկալներ են մատուցում շրջապատին։ Իսկ եթե ինչ-որ մեկի վրա լրջորեն բարկանում են, այդ դժբախտին կարելի է միայն կարեկցել։

2Խեցգետին

Եթե Խեցգետինն ինչ-որ մեկից վիրավորվել է կամ համարում է, որ իրեն օգտագործել են, անմիջապես վերածվում է աղետաբեր անձնավորության, որն ընդունակ է շատ հեռուն գնալ մեղավորին պատժելու հարցում։

Խեցգետինը կարողանում է հնարամիտ կերպով վրեժ լուծել, քանի որ բավական մութ կողմեր ունի։

Խեցգետինը հաճախ է վիրավորում մարդկանց ու աղմուկ բարձրացնում։

Բացի դրանից, նա ընդունակ է այնպիսի դաժանության, որից շրջապատը լեղապատառ փախչում է նրանից։ Վաստակած երկրորդ տեղը։

1Կարիճ

Եվ վերջապես, կենդանակերպի նշանների մեջ տհաճության գծով չեմպիոնը՝  Կարիճը։ Նա միշտ մարդկանց մեջ մռայլ եսասերի տպավորություն է թողնում և վանում նրանց։ Կարիճը բամբասում է ընկերների թիկունքում և նողկալի արտահայտություններ անում նրանց հասցեին։ Դե, իսկ եթե Կարիճը  բարկանում է, փախիր-փրկվիր։

Նա ի վիճակի է դաժանաբար իր թույնով խայթել բոլորին, նույնիսկ պատահական մարդկանց։  Եթե Կարիճին հնարավորություն  է ընձեռվում մեկնումեկին օգտագործել սեփական նպատակների համար, նա օգտվում է դրանից՝ առանց երկար-բարակ մտածելու։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика