Փաստաբան Սեդա Սաֆարյանը մարտի 1-ի գործով սենսացիոն հայտարարություն է արել. Պարզվում է գեներալ Օգանովսկին ու նրա թիմը սեղանի շուրջ նստած գոլուխ են գովացել, թե՛ գնացի՜նք, խփի՜նք…

Մարտի 1-ի գործով փաստաբանական խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Սահմանադրական դատարանը կմերժի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը դիմել էր ՍԴ՝ պարզելու, թե արդյոք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ են Քրեական օրենսգրքի 300․1 և մի քանի այլ հոդվածներ։

«Ւմ կարծիքով՝ դիմումները կմերժվեն, ՍԴ գործառույթը չի նախատեսում 300․1 հոդվածի հանցակազմի ամբողջական տարրերի առկայության ստուգումը»,- հավելեց Ս․Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն օգոստոսի 29-ին գրավոր ընթացակարգով կսկսի քննել Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

Իսկ մինչ այդ ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ այդ հարցով խորհրդատվություն ստանալու համար։ Վենետիկի հանձնաժողովն անցած շաբաթ հայտարարեց, որ խորհրդատվություն կտրամադրի, մինչդեռ Սեդա Սաֆարյանը գտնում է,

որ ՍԴ-ում գործի քննության ժամանակ եվրոպական այդ կառույցների խորհրդատվությունը չի կարող ազդեցություն ունենալ ։

Անդրադառնալով բուն գործին՝ փաստաբանը նշեց, որ 2008թ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակողներից ու դիպուկահարներից շատերն այսօր չկան՝ նրանք մահացել կամ սպանվել են։

«Իմ կարծիքով՝ այդպիսով փորձել են մաքրել Մարտի 1-ի հետքերը։ Դրա համար են ասում, թե ՀՔԾ-ն ինչու չի գտնում Մարտի 1-ի սպանողներին»,- ասում է Ս․Սաֆարյանը։

Հակադարձելով Արցախի գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու ցուցմունքի այն հատվածին, թե ԼՂՀ-ից բերված և իր ենթակայության տակ եղած սպաներից որևէ մեկը ցուցարարների վրա չի կրակել, կամ իր խմբից 20 հոգի նախագահականի նկուղում չեն եղել, Ս․Սաֆարյանը հիշեցրեց, որ հենց իրենք են հետո այդ մասին խոսել։

Փաստաբանը գործի ցուցմունքներից հիշեց, թե «Օգանովսկու խումբը ԼՂՀ-ում քեֆի սեղանի շուրջ գլուխ է գովացել, որ գնացել և խփել են»։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այս գործով ձերբակալելու քննարկումներին, Ս․Սաֆարյանը նշեց, որ բավարար հիմքեր կան նրան ևս մեղադրանք առաջադրելու համար։

«Ես բոլորին մեկ միասնական մեղադրանք կառաջադրեի՝ հանցավոր համագործակցություն»,- եզրափակեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում․

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика