Լավագույն նախաճաշ, որը կարելի է պատրաստել և ուտել հաշված րոպեների ընթացքում…

Բաղադրիչներ

1. Լավաշ – 1 հատ
2. Ձու (երկուսը՝ հում, երկուսը՝ խաշած) – 4 հատ
3. Պանիր – 100 գ
4. Թթվասեր – 2 ճ/գ
5. Կաթ – 6 ճ/գ
6. Կանաչ սոխ՝ ըստ ցանկության
7. Սամիթ
8. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Խաշած ձուն և պանիրն անցկացնել քերիչով, ավելացնել մանր կտրատված կանաչին:

2. Համեմել աղով և պղպեղով, ավելացնել թթվասերը, լավ խառնել:

3. Լավաշն ուղղանկյունների կտրատել:

4. Լավաշի մի ծայրին լցնել ստացված զանգվածից և փաթաթել:

5. Լավաշով ձողիկները թավալել ձվի և կաթի խառնուրդի մեջ և տապակել բուսայուղով:

6. Մատուցել տաք վիճակում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика