Նախ պետք է շնորհակալ լինել այնամենի համար ինչ ունեք, որպեսզի ստանաք այն ինչ ցանկանում եք…

Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք.

Երախտապարտ և շնորհակալ լինելը  հզոր կարողություն է, որը ոչ բոլորին է հատուկ: Մեր կյանքում ամեն ինչ ունի իր պատճառն ու հետևանքները, և ամեն ինչի համար մենք պետք է երախտապարտ ու շնորհակալ լինենք:

Եկեք մտածենք. որքան լավ է, երբ մեր մտերիմների մոտ ամեն ինչ լավ է:

Որքան մեծ ցավ ենք ապրում, երբ մեր մտերիմների ու սիրելիրների հետ որևէ բան է պատահում, և մենք մեզ որքան լավ ենք զգում,  երբ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, ուստի պետք է շնորհակալ լինենք Տիրոջը:

Մենք երբեք չգիտենք , թե հետո ինչ կլինի:

Այս ամենապարզ խոսքերը. « Շնորհակալություն, Տեր, այն ամենի համար, ինչ ունեմ», կարող են փոխել  մեր կյանքը:

Կյանքը շատ կարճ է, պետք է այն վայելել և գնահատել կյանքի ամեն վայրկյանը:

Մի մոռացեք  շնորհակալ լինել,  նրանցից, ովքեր ձեր կողքին են  և ձեր կյանքը լցնում են իմաստով:

Պետք է շնորհակալ լինել ամեն բացվող առավոտի համար, քանզի այն կարող էր չբացվել, ամեն խաղաղ առավոտի համար, տուն դարձող ամեն զինվորի համար,

եթե նույնիսկ նրան չենք ճանաչում,  ամեն նորածնի համար,   մեր սիրելիների ուրախ ժպիտի  համար, ամեն ամեն լավի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика