Այս դեռահաս աղջկա ամուսինը նրանից 4 անգամ մեծ է. Ահա թե ինչ է թաքնված այս ամուսնության հետևում…

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ տարեկան մոտ 10 մլն աղջիկ ստիպված է մինչև 18 տարեկանն ամուսնանալ: Ու թեև երկրների մեծ մասում դա արգելված է, քչերին է հաջողվում դեմ գնալ ծնողների կամքին:

Երեխայի մասնակցությամբ 10 ամուսնությունից 4-ը Հնդկաստանում է կնքվում: Այդպիսի միություններն այնտեղ արգելված են օրենքով, այդպիսի հարսանիքին միայն ներկայության համար սահմանված է 100 000 ռուփի (մոտ 2 000 դոլար) տուգանք և 2 տարվա ազատազրկում, բայց օրենքը չի գործում: Փոքր աղջիկների հարազատները համառորեն անտեսում են ցանկացած արգելք:

Հնդկաստանի հյուսիսային Ռաջաստան նահանգում վերջերս տեղի ունեցան երկու փոքր քույրերի ամուսնություններ: Ավագը 11 տարեկան է, կրտսերը՝ 6:

«Մենք միշտ ենք սա անում: Կառավարությունն արգելում է անչափահասների հետ ամուսնությունները, բայց մենք դա նախկինում էլ էինք անում, ապագայում էլ հարսանիքներ կանենք»,- ասում է փոքր հարսնացուների պապը:

Տեղի ոչկառավարական կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ մանկական ամուսնությունների օրինականությանն աջակցում է ամբողջ համայնքը, ամուսինը կնոջ հետ ապրել սկսում է միայն, երբ կնոջ 15-ամյակն է լրանում:

26-ամյա Ռումանին ասում է, որ իրեն ամուսնացրին 6 տարեկանում, բայց ամուսնու հետ ապրել սկսեց 15 տարեկանում:

«Եթե ես չամուսնանայի, այլ կրթություն ստանայի, ստիպված չէի լինի աշխատել դաշտում կիզիչ արևի տակ»,- ասում է Ռումանին:

Վաղ ամուսնությունը գլխավոր խոչընդոտն էր կրթություն ստանալու համար: Իսկ նույնիսկ տարրական գիտելիքների բացակայությունն աղջկան թույլ չէր տալիս հասնել եկամտի անձնական աղբյուրի և ինքնուրույնության:

Ասիական անապահով ընտանիքներում աղջիկը միայն բեռ է, ուստի աղջիկներից ազատվում են ամուսնացնելով: Իսկ եթե հաջողվի տեղի չափանիշերով ապահովված փեսա գտնել, դա իսկական հաջողություն է ծնողների համար:

Այդպիսի դեպքերում երեխայի կարծիքը հաշվի չեն առնում:

Օրինակ՝ հեմենցի Նուջուդ Ալիին ամուսնացրին 8 տարեկանում 3 անգամ մեծ տղամարդու հետ: Թեև համաձանությամբ ամուսինը պետք է մինչև աղջկա չափահաս դառնալը հոգ տաներ նրա մասին, նա աղջկան բռնաբարում էր ամուսնության առաջին օրերից:

Աղջկան երկու ամիս անց հաջողվեց փախչել և օգնության դիմել: Բայց Եմենի օրենսդրության մեջ ամուսնական տարիքի սահմանափակում չկա, ուստի Նուջուդի ընտանիքին պարտավորեցրին նրա ամուսնուն 200 դոլար փոխհատուցում վճարել:

Ֆեյրուզ Ահմեդ Հայերին ամուսնացրին 11 տարեկանում: Աղջիկը հիվանդ էր և արյան շտապ փոխներարկման կարիք ուներ, իսկ 25-ամյա ամուսինը պատրաստ էր վճարել բուժման համար:

Ու թեև, ամուսնական պայմանագրի համաձայն, մինչև աղջկա չափահաս դառնալը ամուսինը նրա հետ սեռական կապ չպետք է ունենար, նա կնոջը բռնաբարեց առաջին գիշերը:

Ֆեյրուզը փախավ բռնարարից, բայց օրենսդրությունը, միևնույն է, ամուսնու կողմից է: Հարսի հարազատներին ընտրություն առաջարկեցին՝ ամուսնուն վերադարձնել կա՛մ կնոջը, կա՛մ փողը: Աֆղան Աիշա Մոհամմադզային ամուսնացրին տեղացի գրոհայինի հետ: Աիշան դիմանում էր ոչ միայն ամուսնու, այլև նրա մեծաթիվ հարազատների կտտանքներին:

Երբ մի քանի տարի անց Աիշան փախավ, իշխանությունները նրան վերադարձրին օրինական ամուսնուն: Իսկ նա որպես պատիժ կտրեց նրա քիթը և ականջները, հետո կնոջը թողեց լեռներում, որ մահանա:

Աղջիկը կարողացավ մոտակա ռազմաբազա հասնել, որտեղ նրա կյանքը փրկեցին մասնագետները:

Բռնի ամուսնությունից խուսափելու համար արևելյան երկրների կանայք հաճախ գիտակցաբար զոհում են գեղեցկությունը: Ռահիին ամուսնացրին դեռ երեխա ժամանակ: Ամուսնու մշտական ծեծերից և կտտանքներից հետո 14-ամյա աղջիկն իր վրա կերոսին լցրեց և մարմնի ու դեմքի սարսափելի այրվածքներ ստացավ:

Միլիոնավոր աղջիկներ ամեն տարի կորցնում են մանկությունը և դառնում են իրավիճակի դժբախտ գերին:

Հարազատները նրանց որպես շնչավոր արժույթ են օգտագործում՝ չմտահոգվելով երեխաների փլուզված ճակատագրերի մասին:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика