Կանացի գաղտնիքներ, որոնց մասին տղամարդիկ պատկերացում անգամ չունեն…

Բրիտանացի սոցիոլոգները պարզել են, որ յուրաքանչյուր կին առնվազն երեք գաղտնիք ունի իր տղամարդուց։ Այս մասի հաղորդում է The Sun-ը։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ հարցվածների կեսը գաղտնի են պահում արտաքինի հետ կապված միջամտությունները, որպեսզի իրենց մարմնի «բնական գեղեցկության» խաբկանք ստեղծեն։

Օրինակ, յուրաքանչյուր 10-րդ կին խոստովանել է, որ կանոնավոր կերպով հեռացնում է դեմքի և ոտքի մատերի մազերը։

17 տոկոսը երբեք չեն ասել տղամարդկանց, թե որքան գումար են ծախսում հագուստի վրա, 14 տոկոսը չեն բացահայտում իրենց իսկական քաշը, 13-ը՝ չեն խոստովանում,

թե քանի սիրեկան են ունեցել, 6 տոկոսը մտքում չեն սիրում իրենց սկեսուրներին, 4 տոկոսը՝ շփվում են իրենց նախկին տղամարդկանց հետ։

Հարցվածների երեք չորրորդը վստահեցրել է, որ այս սուտը օգնում է իրենց առողջ հարաբերություններ պահպանել, սակայն մնացածը ատում են սուտը։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика