Մոր վերջին խնդրանքը մահանալուց առաջ ապշեցրեց որդուն. Տխուր պատմություն է, բայց շատերին նույն բանն է սպասվում…

Մեր ծնողները լավագույն վերաբերմունքի են արժանի: Թող ինչ-որ մեկն ասի՝ ինչ էին արել որ: Ունեցել էին, կերակրել, մեծացրել: «Դա նրանց պարտքն է, և ընդհանրապես, ես չէի խնդրել ինձ ունենալ: Ինձ ընտրություն չէին տվել»,- կարծում են այդպիսի մարդիկ:

Չի կարելի պարզապես մոռանալ նրան, ով տանջվելով քեզ լույս աշխարհ բերեց, հրաժարվեց իր կարիքներից, քայլել, խոսել սովորեցրեց:

Երբ ծնողերին ծերանոց են տանում, դա առանձին պատմություն է: Այո, որոշակի տարիքում նրանց մասին հոգ տանելը դժվարանում է, հաճախ բնավորությունը վատանում է, ծերունական թուլություններ են առաջանում:

Եվ այդ պահին նրանց, ինչպես երբեք, պետք է ձեր ձեռքը, ձեր աջակցությունը, ձեր բարի խոսքը…

Image result

Պատմություն, որը մի ընտանիքի մասին է՝ բաղկացած հորից, մորից և որդուց: Երբ հայրը մահացավ, տղան մորը ծերանոց տարավ:
Ավելի ուշ նա խոստովանեց, որ պարզապես իր համբերությունը և սերը չբավարարեցին: Մորը հազվադեպ էր այցելում: Եվ ահա մի անգամ նրան զանգահարեցին այդ ծերանոցից: Ասացին, որ մայրը մահանում է: Որդին անմիջապես նետվեց այնտեղ:

Երբ խոնարհվեց մոր անկողնու մոտ և հարցրեց՝ ինչ անի նրա համար, հիվանդությունից թուլացած մայրը խնդրեց.

Image result

– Կարո՞ղ ես այստեղ օդափոխիչ դնել:

Եվ սառնարան գնել, որպեսզի սնունդը չկորչի: Ես վերջին տարիներին այնքան հաճախ էի քաղցած գնում քնելու:

Տղամարդու աչքերին արցունքներ հայտնվեցին: Նա շփոթված հարցրեց.

– Մայրի՛կ, ինչո՞ւ երբեք այդ մասին չէիր ասում: Ես ամեն ինչ կբերեի:

Ծեր կինը սառը, կնճռոտ ձեռքով շոյեց որդու սափրած այտը և շշնջաց.

– Որդի՛ս, քաղցին և շոգին ես ընտելացա: Դա սարսափելի չէ: Ես վախենում եմ, որ դու չես կարողանա ընտելանալ դրանց, եթե քո երեխաները քեզ բերեն այստեղ կամ սրա նման տեղ:

5 րոպե անց որդին գրկել էր անշունչ մարմինը: Մայրը նրա ձեռքերի մեջ մահացավ:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика