Ամուսնուն դավաճանող կինը տաքսի է պատվիրել և պարզվել է, որ տաքսու վարորդը հենց իր սեփական ամուսինն է…

Կոլումբիայում կինը և նրա սիրեկանը հյուրանոց գնալու համար տաքսի են պատվիրել, իսկ մեքենայի վարորդը, պարզվել է, կնոջ ամուսինն է եղել՝ գրում է El Espectador-ը։

Յեմի անունով կինը և նրա սիրեկանը՝ Հեսուսը, իրենց սիրավեպը թաքցրել են մոտ 1 տարի՝ մինչև այն պահը, երբ կնոջ ամուսինը անսպասելիորեն բացահայտել է նրանց կապը։

Կինը չի իմացել, որ իր ամուսինը որպես լրացուցիչ գործ տաքսի է վարում՝ օգտագործելով Uber-ում Լեոնարդո անունով ընկերոջ հաշիվը և ավտոմեքենան։

Մինչև տաքսու ժամանելը սիրեկանները մանրամասն ուսումնասիրել են Լեոնարդոյի հաշիվը և համոզվել, որ իրենցից ոչ մեկը ծանոթ չէ նրան։Ամուսինները միմյանց ճանաչել են այն ժամանակ, երբ կինը և նրա սիրեկանը տաքսի են նստել։

Հետագա իրադարձությունների մասին վարկածները տարբերվում են միմյանցից։

Ոմանք գրում են, որ զույգին հաջողվել է փախչել մոլեգնած ամուսնուց, իսկ մյուսները պնդում են, որ Յեմին և նրա ամուսինը դուրս են եկել ավտոմեքենայից և ուժեղ վիճաբանել։

Աղբյուր՝ Blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика