Ռեստորանում նա կերակրեց 2 անտուն երեխաների. Երբ մատուցողը բերեց հաշիվը, նա ուղղակի ցնցվեց. Ահա թե ինչ էր գրված այնտեղ…

Տղամարդը որոշեց ճաշել և մտավ մոտակա ռեստորաններից մեկը։ Նա նստել և սպասում էր իր պատվերին, երբ պատուհանից նկատեց մի հետաքրքիր բան։

Փոքրիկ երեխան ուշադիր հետևում էր ճաշող մարդկանց և պարզ երևում էր, որ նա նույնպես քաղցած է։

Երեխայի կողքին կանգնած էր նրա քույրը և նա նույնպես խեղճ հայացքով նայում էր դեպի ուտելիքները։

Տղամարդը տեսնելով դա, հրավիրեց երեխաներին իր հետ ճաշելու և հարցրեց թե ինչ են ուզում ուտել։ Երեխաները ցույց տվեցին տղամարդու ամանի պարունակությունը։

Տղամարդը պատվիրեց երեխաների համար նույն ուտեստներից։ Երբ ուտելիքները բերեցին, փոքրիկ տղան հազիվ էր իրեն զսպում, որ տեղում «չհարձակվեր» ուտելիքի վրա։ Սակայն քույրը տարավ նրան, որպեսզի ձեռքերը լվացի։
Երեխաները արագ կերան իրենց չափաբաժինը և շնորհակալություն հայտնելով տղամարդուց, դուրս եկան ռեստորանից։

Տղամարդը շարունակեց ճաշել ժպիտը դեմքին։

Երբ նա ավարտեց, խնդրեց մատուցողից հաշիվը բերել։ Տեսնելով հաշվի մեջ գրածը տղամարդը պարզապես ապշեց։

Այնտեղ չկար ոչ մի թիվ։ Ընդամենը գրված էր հետևյալը․

«Անհնար է օգնել բոլորին, սակայն մարդկության համար դուք այսօր մի շատ կարևոր քայլ արեցիք։ Դուք օգնեցիք նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն»։

Տղամարդը այսպիսի անակնկալի չէր սպասում։ Կիսվեք այս հետաքրքիր պատմությամբ ձեր ընկերների հետ։

 Newsmedia24.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика