Արտակարգ դեպք Երևանում. Թումանյան փողոցում 2,5 տարեկան երեխան ընկել է շենքի 6-րդ հարկից…

Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տ երեխայի, ով,

ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության
ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը,

հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը
և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика