Կնոջը չեն քննարկում, կնոջը սիրում են. Անկարելի է ծաղիկը չջրել և բողոքել, որ այն չի ծաղկում…

Կնոջը չեն քննարկում, կնոջը սիրում են։

Թե մի բանից էլ դժգոհ ես, մի՛ քննադատիր,այդպես բանի չես հասնի, ավելի լավ է էլ ավելի սիրես ու ամեն ինչ իր տեղը կընկնի:

Իսկ թե չես սիրում, հեռու փախիր նրանից, որ գլխիդ պատուհաս չդառնա։ Չի՛ կարելի ծաղիկը չջրել, չխնամել ու բողոքել, որ անշուք է ու չի ծաղկում։

Դու ավելի լավ է կնոջ հետ հարաբերությունները նմանեցրու զույգերով պարի։

Այ, օրինակ` վալսի, կամ տանգոյի. թե վրա է գալիս, նահանջիր, թե փոքր քայլերով հեռանում է, ինքդ մոտեցիր, թե մեջքը ծալվում է, պինդ բռնիր նրան, որ հասկանա`

ամեն անգամ սայթաքելիս հայտնվելու ես կողքին ու պինդ բռնես , իսկ հետո երկուսով աջ ու ձախ արեք, բայց այդ ամենը հավասար ու համահունչ, այդ է հարաբերությունները, այդ է սերը։

Ամեն ինչ պիտի լինի ներդաշնակ, ամեն ինչ երաժշտության նման գեղեցիկ ու միատոն։ Ամեն կին, մի նոր երաժշտություն է, մի նոր մելոդիա, իսկ ամեն մի երաժշտություն իր պարն ունի։

Ն.Բեկթաշյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика