Խաչատուր Սուքիասյանի որդին և Գագիկ Ծառուկյանի դուստրը այսօր ամուսնացել են/լուսանկարներ/. Խաչատուր Սուքիասյանը այդ առիթով գրառում է հրապարակել…

Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է:
Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը:

Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ:
Թող Աստված օրհնի ձեր միությունը:

Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում:
Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ:

Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика