Ահազանգում են զինվորները. Հայեր ջան, անխնա տարածեք թող հասնի ՛՛վերևներին՛՛…

Արցախում ծառայող զինվորներից մեկը  իր ֆեյբուքյան էջում գրառում է արել  իրեն և նրա

զինակից շատ  զինվորներին  հուզող խնդրի շուրջ, որը կոչվում է

«Զինվորի վրա փող աշխատել»:

«Զորամասերում գործող խանութներում ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան սովորական խանութներում:

Զինվորի համար անհրաժեշտություն համարվող ամենաէժան ծխախոտը Արցախի զորամասերում

վաճառում են 380-400 դրամ:

10 տուփ ծխախոտի համար զինվորը վճարում է 4300 դրամ, որը հազիվ հերիքում է 7 օրվա:

Կոպիտ հաշվարկներով զինվորը մեկ ամսվա ընթացքում միայն ծխախոտի վրա ծախսում է

17 200 դրամ, և դա այն դեպքում, երբ պետությունից ստանում է ամսական ընդամենը 3400 դրամ:

1000 դրամանոց լիցքավորման քարտի դիմաց զինվորը վճարում է 1100 դրամ, 500 դրամանոցի համար՝ 550 դրամ:

Ու այսքանից հետո, երբ զինվորը հարցրել է, թե ինչու է այդքան թանկ, վաճառողը պատասխանել է.
«Կարող ա Ղարաբաղ ծելեկոմ ես եկել»:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика