Արտակարգ դեպք. 1,5 տարեկան երեխան տաք ապուրը լցրել է վրան և ստացված այրվածքներից մահացել…

Մոսկվայում 1.5-ամյա երեխան տաք ապուրով կաթսան շրջել է իր վրա և ստացած այրվածքներից մահացել։

Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»-ը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ Մուրանովյան փողոցի տներից մեկում։ Ծնողները տանն են եղել։

Հայրը խոհանոցում նստած է եղել, երբ երեխան պատուհանագոգին սառչող ապուրով լի կաթսան շրջել է իր վրա։
Հայրն անմիջապես շտապօգնություն է կանչել։ Մինչև բժիշկների ժամանելը ծնողները փորձել են օգնել երեխային՝ սառը ջուր լցնելով նրա վրա։

Երեխային հոսպիտալացրել են մոսկովյան հիվանդանոցներից մեկը։ Այրվել է երեխայի մարմնի մակերեսի 60 տոկոսը։

Երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика