Հրատապ լուր. Վերջին 2 ժամում ՀՀ-ում 6 երկրաշարժ է գրանցվել…

Վերջին 2 ժամվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 6 երկրաշարժ:

Սա լավ է, էներգիան մանր-մանր երկրաշարժերով

ԱԻՆ

Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940

աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝

Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերվածություններ չեն եղել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 7.5 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика