Մալայզիայի սուլթանը հրաժարվել է գեղեցկուհի կնոջից այն բանից հետո, երբ պարզվել է, որ կինը սեռական հարաբերություն է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ (Photo)

Մալայզիայի նախկին թագավորն ասել է, որ փոշմանել է իր ամուսնության համար

այն բանից հետ, երբ ամուսնացել է ռուս գեղեցկուհու հետ, իսկ վերջինս հրաժարվել է թագից:

Զույգը գաղտնի ամուսնացել է անցյալ տարի, երբ Մուհամեդ V-ը դեռ կառավարում էր:

Նախկին թագուհու մասին չափազանց վատ խոսակցություններ էին տարածվել, նաև նշվում էր, որ ռեալիթի շոուին մասնակցելու ընթացքում աղջիկը սեռական հարաբերություններ է ունեցել, ինչը կոնսերվատիվ Մալայզիայի համար անընդունելի է:

Այս դեպքից հետո Մուհամեդ 5-րդ հրաժարվեց գահից, որպեսզի լինի ռուս մոդելի հետ: Այս ընթացքում խոսակցություններ պտտվեցին, որ զույգը բաժանվել է, սակայն նրանք ժխտել են:

Սուլթանը, ով դեռ Քելանթանի կառավարիչն է, ասել է, որ «Միսս Մոսկվա»-ն պատվազրկել է իր թագավորական ընտանիքի անունը, ինչն էլ շատ բամբասանքների առիթ է հանդիսացել:

Ամուսինները 4 ամսական տղա ունեն՝ Լեոնը:

Սուլթանն ասում է, որ հնարավոր է, որ երեխան իրենը չէ:  Նախկին գեղեցկուհու ընկերների խոսքերով՝ ամուսնությունը դեռ ուժի մեջ է:

Նրանք ժխտում են նաև, որ երեխան կարող է Մուհամեդինը չլինել:

Ինքը՝ Օքսաննան, երեխայի հետ ապրում է Մոսկվայից դուրս գտնվող տանը:

Գեղեցկուհին իր վերջին գրառման մեջ նշել է, որ ծնողները, որքան հնարավոր է, շատ ժամանակ պետք է անցկացնեն երեխայի հետ:

— Նա ասել է ինձ, որ երբեք երեխաներ չի ունեցել, և դա իր մեծ երազանքն է եղել,- հավելել է աղջիկը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика