Սեպտեմբերի 12-ին ամբողջ ազգը կիմանա, թե ինչ ահավոր հանցագործություն է կատարվել ժամանակին/վիդեո/. Տարածեք ինչքան հնարավոր է…

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայաստանի հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում է սեպտեմբերի 12-ին գնալ դատարան։

«Սեպտեմբերի 12-ը շատ կարևոր օր եմ համարում, որովհետև այդ օրը կսկսվի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որտեղ կներկայացվի ամբողջ մեղադրականը և ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել։

Նոր կարդացի, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ օրը գնում է մասնակցելու այդ դատավարությանը հանուն արդարադատության հաստատմանը և հասարակությանը կոչ են արել գնալ այնտեղ։

Կարծում եմ, դա շատ կարևոր նախաձեռնություն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։
ՀԱԿ փոխնախագահի ներկայացմամբ Ռոբերտ Քոչարյանն այդ օրը պետք է հասկանա,

որ իրականում ինքը ժողովրդի հետ գործ ունի, որ ժողովուրդը չի ներում, որ ինքը կրակել է նրա վրա, որ ժողովուրդն է արդարադատություն պահանջում։

Դրա համար իրենք միանում են այդ նախաձեռնությանը և մեր հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում միանալ այդ կազմակերպությանը։

«Կարծում եմ, ամբողջ հասարակությունն այդ օրը ցույց պետք է տա, թե ինչ է սպասում՝ որպես արդարադատություն»,- հավելեց նա։

Նյութի աղբյուր՝ Bavnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика