4-տարեկան որդին զանգեց հորը և կցկտուր ձայնով ասաց.- Հայրիկ արի տուն, մայրիկը չի արթնանում…

Կեմդենն ու նրա կրտսեր եղբայրը տանն էին՝ Միստիի՝ իրենց մոր հետ:

Արդեն մի քանի օր Միստին իրեն լավ չէր զգում, սակայն դրան ուշադրություն չէր դարձնում:

Նա կարծում էր, որ իր մոտ սովորական մրսածություն է, սակայն երբ չափեց իր ջերմությունը, անսպասելի ցուցանիշ նկատեց՝ 41 աստիճան:

Դա վերջին բանն է, որ Միստին հիշում է: Դրանից հետո կինն ուշագնաց եղավ:

Բարեբախտաբար, 4 ամյա Կեմդենը չկորցրեց իրեն:

Գտավ մոր հեռախոսը, միացրեց այն, մտավ հեռախոսահամարների բաժինը, տեսավ հոր լուսանկարը և զանգեց նրան:

Տղան պատմեց հորը, թե ինչ է պատահել տանը.

-Հայրիկ, շուտ արի, մայրիկը չի կարողանում արթնանալ:

Միստիի ամուսինը՝ Ջերեմին, զանգահարեց 911 և ինքը նույնպես շտապեց տուն:

Որդու շնորհիվ Միստին ողջ մնաց, և այժմ բուժումը շարունակում է տանը:

—Իմ որդիները՝ իմ կյանքն են: Այժմ նաև բառիս բուն իմաստով,-պատմում է կինը.

— Էմոցիաներս այնքան շատ են… առաջին հերթին շնորհակալ եմ որդուս:

Նույնիսկ վախենում եմ մտածել, թե ինչ կլիներ հետս, եթե Կեմդենը չօգներ…

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика