Ծնողները պատրաստվում էին հրաժեշտ տալ փոքրիկին. Հանկարծ հիվանդասենյակ մտան բժիշկները և տեղի ունեցավ անհավատալին…

Ընտանեկան տոների ընթացքում աղջիկը հանկարծ հիվանդացավ, սկսեց կորցնել մազերը: Լոնդոնի լավագույն հիվանդանոցներից մեկում բժիշկները հետազոտելուց հետո Բելլայի մոտ հայտնաբերել են ուղեղի որոշ անբավարարություններ:

Ոչ մի լավ բան դա չէր կարող նշանակել:Աղջկա վիճակը շարունակում էր վատանալ, կյանքը փրկելու համար նրան ստիպված էին միացնել սարքերին:Բժշկական թեստերի համաձայն, երեխան տառապում էր վիտամին B12-ի պակասից:

Բելլայի հազվագյուտ հիվանդությունը հանդիպում է 60.000-ից մեկ երեխայի մոտ, այդ պատճառով գրեթե անհնար էր բուժել: Բժիշկները ծնողներին տվել են հստակ պատկերացում, աղջիկը չի ապրի:
Ֆրանչեսկան եւ Լին վերջապես միասին որոշեցին անջատել իրենց սիրելի դստերը սարքերից, որպեսզի նա չապրի իր մնացած կյանքը հոգեվարքի մեջ:

Այդ օրը ամբողջ ընտանիքը եւ մտերիմները հավաքվել էին հիվանդանոցում ` Բելլային հրաժեշտ տալու համար: Արցունքները աչքերին ծնողները համբուրում էին իրենց երեխային, պատրաստվում էին նրան ազատել հավերժական տառապանքից և ճանապարհել այլ աշխարհ:

Այս լուսանկարը պետք է լիներ փոքրիկ աղջկա մասին վերջին հիշողությունը: Սակայն Աստված այլ բան էր նախատեսել…

Սարքերը անջատել փորձելուց առաջ բժիշկները նկատեցին աղջկա մոտ տարօրինակ փոփոխություններ՝ դեպի լավը: Դա արդեն այլ բան էր նշանակում…

Բժիշկների ինտենսիվ թերապիայից մի քանի շաբաթ անց Բելլան վերջապես վերադարձավ տուն: Հինգ ամիս հետո Բելլան ամբողջությամբ կազդուրված էր:

Այժմ երեխան երջանիկ ժպտում է, վազում եւ խաղում իր ընկերների հետ, եւ նրա մազերը աճել են:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика