Այս իրերը դժբախտություն են բերում տուն. Անհապաղ պետք է նրանցից ազատվել…

Հնարավոր է, որ փոքր փոփոխությունները ազատեն ձեզ ոչ միայն անպետք իրերից, այլև խնդիրներից: Մարդկությանը հայտնի են էներգետիկայի օրենքներ, ըստ որոնց որոշակի իրեր ծառայում են որպես անհաջողության մագնիս:

Եթե նույնիսկ դուք սնահավատ չեք, միևնույնն է հետևեք այս խորհուրդներին:

Փչացած ժամացույց

Եվ առհասարակ, ցանկացած փչացած մեխանիզմներ տանը չի կարելի պահել:

Սև գույնի դուռ

Ըստ ֆեն-շույի դուռը ոչ միայն մարդկանց է թույլ տալիս ներս մտնել, այլև ներս է թողնում էներգիայի հոսք:

Այդ նույն ուսմունքին համաձայն, սև դուռը ճանապարհ է բացում բացասական էներգիայի համար:

Անցյալ տարիների օրացույց

Եթե ձեր պատին կախված է անցյալ տարվա օրացույց, դա շատ վատ նշան է: Հին օրացույցը նշանակում է հին կյանք, որի ժամանակն արդեն անցել է: Պետք է ապրել ներկայով, իսկ անցյալում մնալը շատ վատ սովորություն է:

Կոտրվածքներով սպասքեղեն

Տանը չի կարելի պահել սպասքեղեն, եթե դրանց վրա կան կոտրվածքներ կամ թերություններ: Ըստ ֆեն-շույի՝ սպասքեղենը ընտանիքի և դրա անդամների առողջության խորհրդանիշն է:

Կոտրված ափսեներ կամ բաժակներ պահելով՝ վտանգում եք նրանց առողջությունը:

Ծակող բույսեր

Ըստ ֆեն-շույի ուսմունքի մասնագետների՝ փշեր ունեցող բույսերը, բացառությամբ վարդերի, դեպի իրենց են ձգում բացասական էներգիա և անհաջողություններ:
Սակայն, ըստ ֆեն-շույի՝ կարելի է բացառություն անել կակտուսի համար: Պարզապես մի կանոնի հետևեք. քնելու, աշխատանքի, հանգստի վայրերից հեռու դրեք այն:

Չորացած ծաղիկներ

Եվս մեկ հզոր մագնիս է մահացած սենյակային ծաղիկը: Պետք չէ սպասել, որ այն հարություն առնի, մի անգամից ազատվեք դրանից:

Ճոճորվող աթոռ

Առաջին հայացքից թվում է, որ ճոճորվող աթոռը հարմարավետ և անվտանգ իր է, սակայն այն իր մեջ վտանգ է կրում:
Եթե այն ճոճորվում է առանց ձեր ջանքերի գործադրման, նշանակում է, որ տանը արդեն կա բացասական էներգետիկա: Իսկ դատարկ աթոռը ձգում է այն դեպի իրեն:

Եթե չեք ցանկանում ազատվել աթոռից, ապա գոնե այն դատարկ մի թողեք: Դրա մեջ փափուկ խաղալիք կամ ծածկոց դրեք:
Այս ոչ բարդ խորհուրդները թույլ կտան  ձեր տունն ու ընտանիքին պաշտպանել բացասական բնույթի էներգիայից:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика