Արտակարգ դեպք. 2 տարեկան երեխան պատահաբար սպանել է մորը…

Բելառուսում երիտասարդ մայրը մահացել է իր 21-ամյակի օրը, երբ պարանոցը մնացել է ընտանիքին պատկանող BMW-ի պատուհանի տակ, գրում է Daily Mail-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Յուլիա Շարկոն փորձել է իր երկու տարեկան դստերը մեքենայից դուրս բերել առջևի նստատեղի կիսաբաց պատուհանից,

սակայն երեխան այդ պահին անգիտակցաբար սեղմել է պատուհանի ավտոմատ փակման կոճակը։

Կնոջ ամուսինը՝ Արթուրը, դժբախտ պատահարից հետո անգիտակից վիճակում է հայտնաբերել կնոջը։ Նա կոտրել է պատուհանը և նրան դուրս բերելով՝ անմիջապես հիվանդանոց տեղափոխել։

Դեպքից ութ օր անց Յուլյան մահացել է շնչահեղձությունից, որը հանգեցրել է գլխուղեղի վնասմանը։ Իրավապահների հաղորդմամբ՝ դժբախտությունը տեղի է ունեցել աղջկա 21-րդ տարեդարձի օրը։

Քննչական կոմիտեն ուսումնասիրում է երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները։

Զույգը երկու դուստր ունի։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика