Սկեսուրը որդուն միշտ ճանապարհորդությունների ուղեգրեր էր նվիրում. Տեսեք թե ինչ դաս տվեց հարսը մորը և որդուն…

Իմ անունը Լուսինե է, ունեմ լավ ընտանիք, ինձ սիրող ամուսին, երկու հիանալի երեխա, լավ տուն, լավ աշխատանք, բոլորին թվում էր, որ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչպես եմ գիշերը արտասվում, որքան ստորացումների եմ ենթարկվում ամուսնուս և սկեսուրիս կողմից:
Ամեն գարուն ամուսինս մեկնում էր հանգստի, առանց ինձ և երեխաների, իսկ ուղեգիրը սկեսուրս էր նվիրում:

Երբ ես նրան ասացի, որ նրա տղան արդեն ընտանիք ունի և ընտանիքի հետ պիտի գնա հանգստանալու, նա ինձ ասաց, որ դա իր որոշումն է, իր գումարը, և իր տղան պիտի կնոջից և երեխաներից առանձին հանգստանա, և կնոջ խանդի պատճառով որևիցե բան փոխել չի պատրաստվում: Ամեն տարի ամուսինս գնում է հանգստանալու, իսկ ես մայրիկիս մոտ գյուղ:

Մի օր էլ տեսա, որ ամուսինս ինչ-որ կնոջ հետ լուսանկար է հրապարակել և հասկացա, որ պիտի փոխեմ վերաբերմունքս կյանքիս հանդեպ, այլապես այդպես էլ կշարունակեմ գիշերները արտասվել:
Երեխաները ճամբարում էին, իսկ մայրիկս՝ տեսնելով, որ ամուսինս ամեն տարի գնում է հանգստանալու, վաճառեց կովին և ինձ էլ ուղարկեց հանգստանալու:

Երբ ամուսինս իմացավ, ուղղակի կատաղել էր: Ես որոշեցի նրան դաս տալ և նրան նամակ գրեցի.
«Սիրելիս, ես պիտի հանգստանամ ընտանիքից, քեզանից, երեխաներից, ես քեզ չեմ խանգարում, դու էլ ինձ մի խանգարիր»:
Սկսեցի ուրիշ տղամարդկանց հետ լուսանկարներ հրապարակել, բայց ոչ մի անգամ չեմ դավաճանել ամուսնուս: Դուք չեք պատկերացնում, թե սկեսուրս քանի անգամ զանգեց, ասաց, որ առաքինի կանայք այդպես չեն վարվում:

Ես նրան պատասխանեցի, որ բացի իմ երեխաներից և մորիցս ոչ ոքի ոչինչ պարտական չեմ:Ամուսինս ինձանից շուտ եկավ հանգստից, իսկ ես վերադարձա մի քանի օրից:

Ամուսինս հայտնեց, որ այսուհետ միասին ենք գնալու հանգստանալու, բայց ես չհամաձայնեցի, ես արդեն հոգնել էի, որ նա ինձ ամբողջ կյանքը դավաճանել է:
Մենք բաժանվեցինք: Հեռանալիս նա ասաց, որ կզղջամ: Անցել է 3 տարի, ոչ մի անգամ չեմ կասկածել, որ գուցե  սխալ եմ արել:

Ես հանդիպել եմ մի շատ լավ տղամարդու, հիմա միասին ենք գնում հանգստանալու, նա, ես և երեխաներս:
Նախկին ամուսինս ապրում է մոր հետ, փնտրում է կատարյալ կնոջ:
Պահպանեք այն, ինչ ունեք…կորցնելը շատ հեշտ է, իսկ հետո գտնելը դժվար է, եթե գտնեք էլ, միշտ համեմատելու եք:

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика