Բացառիկ տեսանյութ. ՌԴ քաղաքացին չթույլատրվող վայրով Երևանում ճանապարհն անցնելիս վրաերթի է ենթարկվել. Հետաքրքիր է, ՌԴ-ում նույնը կանե՞ր…

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 31-ին Երևանում տեղի

ունեցել վրաերթը, որով ակնհայտ, պարզ երևում է, որ հետիոտնը փողոցը չթույլատրելի հատվածով անցնում է

մի քանի ավտոմեքենաների արանքով և հայտնվում դանդաղ ընթացող Honda մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթրակվածին առաջինը օգնության է հասել Honda-ի վարորդը, որից հետո վրաերթի ենթարկած Honda-ի 2 ուղևորներ՝ որոնք անչափահասներ են, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է հետիոտներին, որպեսզի նրանք նույնպես պահպանեն երթևեկության անվտանգության կանոնները, այդ թվում՝ ճանապարհն անցնեն հետիոտնի համար նախատեսված վայրով, երբ լուսացույցը ցույց է տալիս, որ ճանապարհը նրանցն է, մինչդեռ որոշ հետիոտներ, ինչպես ժողովուրդն է ասում, «փաթաթվում են վարորդի պարանոցին», իսկ հետո վարորդը ընկնում է ավելորդ քաշքշուկների մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ալեքսանդր Պրոնիշչևինն աշխատում է «Լեգիոն» ՍՊԸ-ի տնօրեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Խաչիկ Գևորգյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։

Վրաերթի ենթարկվածը և վարորդ Գագիկ Փ-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 3-ամյա Սուսաննա Դ-ն և մի քանի ամսական Մարիա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика