Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ապշեցրել է հանրությանը. նա մոռացել է թափանցիկ հանդերձանքի տակից ներքնազգեստ կրել։
Այս տեսքով նա ներկայացել է «Ջիմի Ֆելոնի գիշերային շոուին»։
Աստղն ամենայն հավանականությամբ խելքահան է արել նյույորքյան պապարացիներին․
տեսնելով, թե ինչպիսի հանդերձանքով է Քիմը գնում նկարահանումներին, լուսանկարիչները սկսել են
անդադար լուսանկարել։
Ռեալիթի շոուի աստղը կրում է բարձր գոտկատեղով կաշվե տաբատ՝ ընդգծելով բարեմասնությունները․
բարակ գոտկատեղ և հյութեղ հետույթ։
Սակայն ամենաբուռն հետաքրքրությունն առաջացրել է վերնազգեստը։
Այն սև, համարձակ բացվածքով և մերկացած մեջքով տոպ է։