Կեսգիշերին երեխան արթնացավ և սկսեց աղիողորմ լաց լինել. Մայրը ցանկացավ մոտենալ նրան, սակայն ուշագնաց եղավ. Պարզվեց, որ երեխան իր լացով փրկել է ամբողջ ընտանիքին մահից…

Կայլը և Մոնիկան չմահացան իրենց փոքր դստեր շնորհիվ: Նա փրկել է ամբողջ ընտանիքը, չնայած, որ ընդամենը 15 ամսական է:

Աղջիկն այդ գիշեր արթնացավ երկրորդ անգամ, և դրա համար էլ մայրիկը վեր կացավ, որ հանգստացնի երեխային: Նա տարօրինակ հոտ զգաց, որ տարածվել էր ողջ բնակարանում:
Սովորաբար փոքրիկն արթնանում է գիշերվա ընթացքում մեկ անգամ:

Մայրիկն արդեն սովոր էր դրան, բայց այդ գիշեր նա արթնացել էր գիշերվա 3-ին և սկսել արտասվել:
-Ես գնում էի նրա սենյակ և ինձ վատ զգացի: Գլուխս ահավոր պտտվում էր,-գրել է կինը:
Ամուսինն արթնացել էր կնոջ ընկնելու աղմուկից: Նրա գլուխն էլ էր ցավում և աչքերում այրոց կար: Դա շմոլ գազն էր:Նա բարձրացրեց կնոջն ու նրանք միասին շտապեցին երեխայի մոտ: Նա բարձր արտասվում էր: Հավանաբար երեխան զգացել էր գազի հոտը և իրեն վատ էր զգացել:

Նրանք կարողացան կապվել փրկարար ծառայության հետ և շուտով հիվանդանոցում հայտնվեցին:
Բուժում ստանալուց հետո երեքն էլ իրենց ավելի լավ զգացին:
Մոնիկան պատմել է, որ չէր ուզում հենց այնպես մահանալ, բայց կանգնելու ուժ չուներ:

Պարզվել է, որ խնդիրը եղել է գազօջախի մեջ, և ամբողջ ընտանիքին այդպիսի վտանգ է սպառնացել:

-Մենք ողջ չէինք մնա…Այդ գիշեր մեզ փրկել է մեր երեխան: Նա չէր դադարում արտասվել…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика