Մի օր ամուսինս եկավ աշխատանքից և ասաց, որ ինքը աշխատում հոգնում է, իսկ ես տանը ոչինչ չեմ անում…

Մայրս միշտ ասում էր, որ տանը գործ չանեմ, մինչ ամուսինս չի եկել: Նա կմտածի, որ ոչինչ չեմ անում, իսկ տունն ինքն իրեն է կարգի բերում:

Ես չէի հավատում, մինչև…
Մի օր միասին զրուցում էինք, և թեթև լեզվակռիվ սկսվեց.
-Ես ավելի շատ եմ հոգնում, քան դու, քանի որ ավելի ուշ եմ վերադառնում տուն:
Ես ասացի.

-Հետո ինչ,մինչ դու ճանապարհին ես, ես տունն եմ կարգի բերում:
-Դե ինչ ես ասում, դու ոչինչ չես անում:

Երբ գալիս եմ տուն, դու հեռախոսով ես զբաղված:
-Հաա՞…իսկ ըստ քեզ, ո՞վ է մաքրում տունը: Սպասուհի դեռ չունենք:

-Բայց տունը առանց այն էլ մաքուր է, այստեղ բան չկա անելու:
-Դե լավ: Այսուհետ ոչինչ չեմ անի, կգամ աշխատանքից և կհանգստանամ:

Տեսնեմ, թե ինչպես է տունը մաքուր մնում:
Անցնում է 3 օր: Լվացարանը, սանհանգույցը, սալիկներն արդեն կեղտոտ են: Հատակը փոշոտ և փշուրոտ է: Ամուսինս դժգոհ է, բայց լռում է:

Պետք է նշեմ, որ մեզ հետ ապրում են ամուսնուս ծնողները: Հայրն անդադար ամեն ինչ իրար է խառնում, նրան չի լինի փոխել, իսկ մայրը՝ հաշմանդամ է: Այդ պատճառով էլ բոլոր գործերն ինձ վրա են:

Անցնում է մի շաբաթ, հատակներին հնարավոր չէ նայել, փոշու հաստ շերտ է գոյացել:
Ամուսինս դեռ ոչինչ չի ասում: Անցնում է երկու շաբաթ:
-Լավ, ներիր: Ուզու՞մ ես, միասին կարգի բերենք տունը:
Այդ օրվանից հերսություն չեմ անում, միևնույնն է, չի գնահատվում:

Այժմ տան գործերն անում եմ միայն ամուսնուս ներկայությամբ, և նա միանում է ինձ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՝ Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика