6 տարեկան երեխան տարվա 6 եղանակ թվարկեց. Նրա պատասխանը ուսուցչուհուն ուղղակի ապշեցրեց…

Պատկերացրեք՝ արևային Օդեսայում եք․․․
Հրեա մայրը 6-ամյա որդուն դպրոց է տանում։

Թեստավորման ժամանակ տղային հարցնում են՝ քանի՞ տարվա եղանակ գիտի։

Երեխան մտքի մեջ է ընկնում (ըստ երևույթին, հաշվում է) և վստահ ձայնով արտաբերում․

-Վե՛ց։

Ուսուցչուհին նրբանկատորեն ակնարկում է․
-Մի անգամ էլ մտածիր, փոքրիկ:
Երեխան դարձյալ փոքր-ինչ մտորելուց հետո պատասխանում է․
-Վե՛ց։ Ազնիվ խոսք՝ ուրիշ էլ չեմ հիշում․․․
Մայրը սկսում է շիկնել։

Ուսուցչուհին երկիմաստ նայում է երեխայի մորը,  իսկ հետո խնդրում, որ մայր ու որդի սպասեն դպրոցի նախասրահում՝ մինչև ուսուցչական կոլեգիան կորոշի երեխայի՝ դպրոց ընդունվել-չընդունվելու հարցը։
Նախասրահում մայրը՝ վրդովված․
-Հը, Իզեչկա, բացատրիր՝ տեսնեմ․․․
-Հասկանո՞ւմ ես,- արցունքների միջից ասում է երեխան,

— Չայկովսկու, Հայդնի, Պյացոլլայի, Վիվալդիի, Գլազունովի ու Լուսյեի «Տարվա եղանակներ»-ից բացի ուրիշը չեմ հիշում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика