Այս աղջնակի եղբայրը մահացավ ավտովթարից, երբ ինքը դեռ մանուկ էր. 10 տարի անց ծնողները բացահայտեցին մի բան, որը նրանց շոկի ենթարկեց…

Ամերիկուհի Մոնիկ Սալինասը երբեք չի մոռանա իր ծննդյան օրը, երբ ինքը դարձավ 15 տարեկան: Առաջին հերթին, դա կապված է նրա հետ, որ Լատինական Ամերիկայում դա առանձնահատուկ տարիք է, որից հետո աղջիկներն արդեն մեծ են համարվում:

Իսկ երկրորդը, այդ օրը Մոնիկը ծանոթացավ մի յուրահատուկ անձնավորության հետ:
Բանն այն է, որ 10 տարի առաջ Մոնիկն ունեցել է մեծ կորուստ:

Երբ ինքը 5 տարեկան էր, ավտովթարի հետևանքով մահացավ Մայքը՝ Մոնիկի հարազատ եղբայրը:

Մաոնիկն ու Մայքը շատ կապված էին, և աղջկա համար չափազանց դժվար էր այդ կորուստի ցավը հաղթահարելը:

Ժամանակի հետ ցավը բթացավ, բայց շարունակեց մնալ Մոնիկի սրտում:

Երբ Մոնիկին հարցրեցին, թե նա ինչ նվեր կցանկանար ստանալ ծննդյան օրը, աղջիկն ասաց,

որ կուզենար ունենալ որևէ մի բան, ինչը միշտ կհիշեցներ Մայքի մասին:

Զարմանալի է, բայց այդ ցանկությունը պիտի կատարվեր:

Մայքի մահվանից հետո նրա ծնողները մեծահոգի քայլի էին գնացել. նրանք թույլ էին տվել օգտագործել տղայի օրգանները՝ ուրիշ մադկանց փրկելու համար:

Մայքի սիրտն այժմ զարկում էր Օբրի Ռիվզ անունով աղջկա մեջ:

Եվ հենց նրան էլ ծնողները հրավիրել էին խնջույքին:

Մոնիկը չկորողացավ զսպել հուզմունքը, երբ գրկեց Օբրիին.

քույրը լսեց տարիներ առաջ մահացած եղբոր սրտի զարկը…

Համոզված ենք, որ Մոնիկը երբեք չի մոռանա այդ օրը, և միշտ շնորհակալ կլինի ծնողներին՝ այդքան հուզիչ և հրաշալի նվերի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика