Հայրը ամեն ինչ արեց դստեր հարսանիքի համար, սակայն վերջին պահին հրաժարվեց ամեն ինչից, վերցրեց իր գումարը և հեռացավ. Ահա թե ինչու…

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նամակ, որով կիսվել է մի խորթ հայր.
—Օգոստոսի 3-ին պիտի կայանար դստերս հարսանիքը: Վերջին կես տարվա ընթացքում նա և իր մայրն անդադար խոսում են այդ օրվա մասին:

Ես և այդ կինն ամուսնացած չենք, սակայն միասին ենք ապրում արդեն 10 տարի: Անցյալ տարի աղջիկս ավարտեց համալսարանը, որի վարձը 4 տարի ես էի վճարում…Ես նաև նրա համար մեքենա եմ գնել և այս 10 տարիների ընթացքում ամեն ինչով ապահովել:

Ժամանակ առ ժամանակ մեր կյանքում հայտնվում էր նրա տգետ և անպետք հայրը, ով իր աղջկա համար ոչինչ չի արել, նույնիսկ 100 դրամ չի տվել: Նա մշտապես խոստումներ էր տալիս, իսկ հետո անհետանում:

Բայց աղջիկս միևնույնն է ձգվում էր դեպի նրան, դե բնական է, հարազատ հայրն է:
Հարսանիքին պլանավորում էինք 250 հոգի հրավիրել, և ես խնդրեցի կնոջս ու աղջկաս 20 հոգի էլ իմ ըմ մտերիմներից հրավիրել: Նրանք ասացին, որ խնդիր չկա, սակայն մի քանի օր անց իմացա ընկերոջիցս, որ իրեն հրավիրատոմս չէին էլ ուղարկել…

Անկեղծ ասած զարմացած էի, քանի որ ամեն ինչի համար ես էի վճարում:

Ավելի ուշ պարզվեց, որ իմ ընկերներից և բարեկամներից ոչ մեկին հրավիրատոմս չէին ուղարկել…ես բարկացած էի, գոռում էի նրանց վրա…բայց անօգուտ:

Երեկ մեր տանը փոքր հավաքույթ էր. ներկա էին դստերս ապագա ամուսնու ընտանիքը, ինչպես նաև աղջկաս կենսաբանական հայրը: Եվ ինչ, աղջիկս մեծ ոգևորությամբ ասաց, որ իր հայրն իրեն կուղեկցի խորանի մոտ:

Բոլորը բացականչեցին, թե որքան հիանալի է դա: Իսկ ես զգում էի, թե ինչպես է սիրտս կտոր-կտոր լինում: Ես վեր կացա՝ ասելով, որ կենաց ունեմ: Եվ շարունակեցի.

«Ես ուրախ եմ, որ այս ընտանիքի մասնիկն եմ եղել գրեթե 10 տարի, և ուրախ եմ նաև նրա համար, որ հարսն ու փեսան բացեցին աչքերս և ստիպեցին մի կարևոր բան տեսնել,-բոլորը սկսեցին ժպտալ,
-Ես սխալմամբ ինձ կարևոր անդամ եմ համարել այս ընտանիքում,-մարդկանց դեմքերի արտահայտությունները կտրուկ փոխվեցին,

-Ես իզուր եմ ձեզանից հարգանք ակնկալել, իսկ աղջկաս հարազատ հորն էլ տրամադրում եմ հարսանիքի ծախսերը հոգալու իրավունքը:

Նույն օրն էլ խզեցի այդ ընտանիքի հետ կապերս և վերադարձրեցի ամբողջ գումարս: Եսասիրաբա՞ր եմ վարվել: Չեմ կարծում:

Ես դեմ չէի լինի այդ ամենին, եթե գոնե մի փոքր հարգանք զգայի իմ հանդեպ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика