Եթե տղամարդը Ձեր հետ հարաբերություններում անում է այս քայլերը, ապա դա վկայում է այն մասին, որ նա ձանձրացել է և հոգնել է Ձեզանից…

Տղամարդու հետ խոսակցության ժամանակ ձեզ թվում է, թե նրա հետ կոնտակտ եք հաստատել և գուցե դուր եք եկել նրան: Սակայն այն բանից հետո, երբ որոշ ժամանակ է անցնում, նա սկսում է հեռանալ ձեզանից, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Որպիսի չունենաք կասկածներ, մենք այսօր կներկայացնենք այն  կետերը, որոնց առկայությունը նշանակում է, որ դուք նյարդայնացնում եք տվյալ տղամարդուն:

Անհավասար կոմունիկացիա

Եթե ձեր ժամանակի 80%-ը զբաղեցնում է ձեր մենախոսությունը, ապա այստեղ ինչ-որ բան այն չէ: Նա չի ցանկանում ձեզ հետ կիսվել ինֆորմացիայով, այլ միայն գլխով համաձայնության նշան է տալիս, հավանաբար նա արդեն մտովի փորձում է ձեզանից հեռանալու պատճառ հնարել և ավելի հետաքրքիր զրուցակից գտնել:

Մարմնի լեզու

Խաչված ձեռքերը, ձեր հակառակ ուղղությամբ շարժվելը՝ այդ ամենը նշանակում է, որ նրան ձեզ հետ հետաքրքիր չէ:

Ձեր խոսքն անդադար կտրում են

Նա մշտապես ձեզ ստիպում է լռել՝ «ես դրա մասին լսել եմ» արտահայտությամբ: Սա արդեն ահազանգ է: Պարզապես նրա համար հաճելի չէ լսել դա հենց ձեզանից:

Խորը շունչ է քաշում

Երբեմն մեր մարմինը պատմում է մեր գաղտնիքները: Երբ մենք ձանձրանում ենք, սկսում ենք անգիտակցաբար խորը շունչ քաշել:

Հիշեք, եթե հանդիպում եք զրուցակցին, և նա հենց նոր չի վերջացրել վազքը կամ մարզումը, սակայն ծանր հոգոցներ է հանում, ապա դուք նրան արդեն ձանձրացրել եք:


Պատասխաններ մի բառով

Եթե հարց եք տալիս և ակնկալում եք մտածված և փաստարկներով լի պատասխան, իսկ ձեր զրուցակիցը միան այո կամ ոչ է ասում, ապա նման տղամարդու վրա ժամանակ մի վատնեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика