Մի օր եկավ ամուսնուս եղբոր կինը և նեղացած ասաց, որ ինձանից նման բան չէր սպասում…

Երբ եկա տուն, տանն ինձ սպասում էին սկեսուրս, տալս և ամուսնուս եղբոր կինը: Ես չհասցրեցի հասկանալ, թե ինչ է կատարվում, գնացի խոհանոց՝ սուրճ եփելու, երբ եկավ Աննան՝ ամուսնուս եղբոր կինը, ի դեպ, միայն նրա հետ էի անկեղծ շփվում:

Նա ասաց, որ չէր մտածում, որ ես ունակ եմ նման քայլի: Հարցրեցի, թե ինչի մասին է խոսքը: Աննան պատմեց, որ սկեսուրս իրեն ասել է, թե իբր ես ու ամուսինս պատրաստվում ենք իր դստերը նվիրել իմ բնակարանը:

Տալս՝ Արմինեն, 30 տարեկան է, ապրում է մոր հետ, չի աշխատում, համառ, աներես աղջիկ է: Նրան միշտ ինչ-որ բան է պետք, միշտ ինչ-որ բանից դժգոհ է: Եղբայրներին շարունակում է պահանջներ ներկայացնել:Մինչ ամուսնանալը ես ապրում էի մորս հետ, հայրս վաղուց է մահացել, իսկ մայրս՝ 1 տարի առաջ:

Այդ տունն այժմ իմն է, այնտեղ ոչ ոք չի ապրում, և սկեսուրս որոշել էր, որ այն մեզ պետք չէ և մենք կհամաձայնենք նվիրել Արմինեին, որ իր աղջիկն առանձնանա:

Իսկ գիտե՞ք, որն է սարսափելին: Պարզվում է, ամուսինս գիտեր դրա մասին, նույնիսկ տվել էր իր համաձայնությունը, և նրանք այդ օրը պիտի ինձ նույնպես տեղյակ պահեին: Ես ահավոր բարկացած էի:

Картинки по запросу Свекровь хотела забрать мою квартиру для своей дочери

Երբ նրանք սկսեցին խոսակցությունը, ես հանգիստ լսեցի մինչև վերջ և ասացի.

-Ոչ, իմ տունը՝ իմն է, չեմ պատրաստվում այն որևէ մեկին նվիրել:

Այս տան կեսը նույնպես իմն է, մենք այն միասին ենք գնել: Փորձեք ստանալ օրենքով, կմնաք ձեռնունայն: Եթե ձեզ ձեռնտու է, ուրեմն բարի ճանապարհ:

Չիմանալով՝ ինչ ասել, սկեսուրս վերցրեց պայուսակը և դուրս եկավ, հետևից գնաց տալս, իսկ հետո էլ…«ամուսինս»:

Հաջորդ օրը գնացի դատարան և ինքս գրեցի ամուսնալուծության դիմումը:

Ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես ավարտվեց, և նախկին ամուսնուս պատճառով ավելի վատ դրության մեջ չհայտնվեցի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика