Պատրաստում ենք սմբուկով ամենահամեղ աղցանը կորեական բաղադրատոմսով. Համից չեք կշտանա. Ահա բաղադրատոմսը

Կորեական բաղադրատոմսով սմբուկով աղցան պատրաստելու համար պետք են

հետևյալ բաղադրիչները

երկու սմբուկ,

մեկ մեծ գազար,

բուլղարական մեկ մեծ պղպեղ,

մեկ սոխ,

համեմ ու մաղադանոս,

բուսական յուղ,

աղ,

քացախ և քունջութ (եթե ցանկանում եք)։

Պատրաստման եղանակը.

Սմբուկը պետք չէ մաքրել, այլ լավ լվանալ, բարակ շետերով կտրատել, իսկ գազարն անհրաժեշտ է կորեական քերիչով անցկացնել կամ շատ մանր, երկար և բարակ կտրատել։

Ապա պետք է սմբուկի բարակ շերտերը տապակել բուսական յուղի մեջ։

Տապակելուց հետո սմբուկներն արդեն կարելի է դնել մեծ ամանի մեջ և լցնել քերած գազարը, կտրատած պղպեղը և սոխը։

Այս ամենը պետք է մի լավ խառնել ու ավելացնել աղը, քացախը, կտրատած կանաչին։

Արդեն պատրաստված աղցանի մեջ անհրաժեշտ է ավելացնել բուսական յուղն ու թավայի մեջ մի փոքր բոված քունջութը։

Նույն աղցանը կարելի է ավելի կծու պատրաստել՝ ավելացնելով կծու համեմունքներ։

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика