9 երեխաների հայրը բաժանվեց կնոջից և հեռացավ՝ հրաժարվելով նույնիսկ երեխաներից. Պատճառը սարսափելի է…

Զուգընկերոջ դավաճանությունը, հավանաբար, ամենաուժեղ ցավն է, որը կարելի է տածել՝ գտնվելով հարաբերությունների մեջ:

Երբ իմանում ես դավաճանության մասին, զուգընկերոջ հանդեպ վստահությունն անհետանում է, եթե նույնիսկ դա եղել է մի անգամ:

Անհնար է պատկերացնել, թե ինչ է զգացել մարոկացի տղամարդը, երբ իմացել է, որ կինն իրեն…դավաճանել է ողջ կյանքում:

Սիդի-Սլիմանը 9 երեխաների հայր է…ավելի ճիշտ, նա այդպես էր կարծում: Մինչ իմացավ, որ երեխաներն իրենը չեն, քանի որ նա ամբողջ կյանքում անպտուղ է եղել:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ արդեն 50-անց Սիդի-Սլիմանը պիտի լիարժեք բժշկական զննում անցներ, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ նա միշտ եղել է անպտուղ, և երեխա ունենալու հավանականությունը նրա մոտ կազմում է 0%:

Մարոկացին չհավատաց դրան, և դրանից հետո հետազոտվեց մի քանի այլ բժիշկների մոտ, սակայն նրան ամենուր միևնույն դիագնոզը դրեցին:
Սիդի-Սլիմանը վարձեց փաստաանի և հայտնեց կնոջը, որ ամուսնալուծվում է: Նա նաև դիմեց դատարան, որ իրեն զրկեն ծնողական իրավունքից:

Բացի այդ, նա հայտ ներկայացրեց նաև կնոջ դեմ, քանի որ իրենց երկրում դավաճանություններն օրենքից դուրս են: Այժմ դավաճան կնոջը սպառնում է ազատազրկում:

Իսկ Սիդի-Սլիմանը պլանավորում է կյանքի մնացած հատվածն ապրել ինքն իր համար:

Դե ինչ, խաբված տղամարդուն հաջողություն ենք մաղթում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика