Երիտասարդ աղջիկը հանկարծակի մահացավ լողափում. Այն, ինչը դարձավ նրա մահվան պատճառը, առկա է յուրաքանչյուր խանութում…

2014-ի ամռանը Լաննա Համանն իր ընկերների հետ գնաց Մեխիկո՝ արձակուրդն ուրախ անցկացնելու նպատակով: Երջանիկ և ուրախ ճանապարհորդները նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչով կավարտվի իրենց արկածը:

Այդ օրը ոչ մի արտառոց բան չկար: Լաննա հանգիստ պառկած էր լողափի ավազների վրա:

Հանկարծ նրա ինքնազգացողությունը վատացավ: Արագ տեղ հասած բժիշկները հասկացան, որ աղջկա մոտ սրտի կաթված է եղել, սակայն չկարողացան նրան օգնել:

Նույն օրը երեկոյան Լաննան մահացավ հիվանդանոցում:

Աղջկա ընտանիքն ու ընկերները շոկից ուշքի չէին գալիս. Լաննան ընդամենը 16 տարեկան էր, նա զբաղվում էր սպորտով և երբեք չէր գանգատվում առողջությունից:

Նրա մահվանից որոշ ժամանակ անց Լաննայի մայրը՝ Քրիսը, հանդես եկավ հայտարարությամբ: Նա կասկածում էր, որ աղջկա մահվան պատճառ է հանդիսացել Ռեդ Բուլը, որը կա բոլոր վաճառակետեում:

Մահանալու օրը Լաննա ոչ մի կաթիլ ջուր չէր խմել, փոխարենը միայն էներգետիկ ըմպելիք էր օգտագործել: Ընկերները նույնիսկ կարծում էին, որ Լաննան կախվածություն ունի Ռեդ Բուլից:

Սրտաբանը հաստատեց աղջկա մոր վարկածը:
-Սա ապացուցված է բժշկական թեստերի միջոցով:

Էներգետիկ ըմպելիքները վտանգավոր են սրտի ռիթմի և արյան ճնշման տատանման համար:
Աղջկա ծնողներն այժմ հորդորում են բոլորին հրաժարվել այդ ըմպելիքն օգտագործելուց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика