Հարգելի կանայք, մտապահեք այս տողերը, կախեք այն աչքի առաջ և լավ կլինի, որ կարդաք ամեն օր…

1. Մի  ստորացիր, ոչ ոք  դրան արժանի չէ: Թույլ մի տուր քեզ  հիմարացնեն, նրանք այդքան խելոք չեն:

2. Հետևիր կազմվածքիդ և միշտ խնամված եղիր, դա քո այցեքարտն է: Մի պարփակվիր ինքդ քո մեջ, ժպիտը քեզ շատ է սազում:

3. Մի նվնվա, ամեն ինչ քո ձեռքերում է: Ձայնդ երբեք մի բարձրացրու,  դրանով դու կստիպես բոլորին լսել քեզ:

4. Գրքեր կարդա, ինտելեկտը կնոջ զենքն է: Թոք-շուոներ մի նայիր, դա դատարկամիտների համար է:

5. Միշտ կրկնիր.  ամեն ինչ լավ է, մնացած հարցերն էլ լուծվող են: Ավելորդ մարդկանց հեռացրու կյանքիցդ:

6. Մի կանգնիր կշեռքին, բայց հետևիր սննդակարգիդ: Դադարիր սպասել լավ օրերին, լավ է այս օրն ու այս պահը:

7. Հեռու մնա մռայլ մարդկանցից: Երբեք մի մտածիր հիվանդությունների ու մահվան մասին:

8. Եթե սիրում ես, ուրեմն խոստովանիր, եթե չես սիրում՝ սիրահարվիր:

9.Ատելությունը տեղ չունի քո կյանքում: Կյանքը հիասքանչ է:

Goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика