Ամուսինը գրկեց և ամուր սեղմեց կնոջ ձեռքը, ով քիչ առաջ 4 երեխա էր լույս աշխարհ բերել. Մի քանի րոպե անց տեղի ունեցավ անսպասելին. Բոլորը ցնցված էին…

Այս զույգի պատմությունը սկսեց այնպես, ինչպես հեքիաթներում է լինում: Էրիկա Մորալեսը հանդիպեց Կարլոսին:

Նրանք սիրահարվեցին հենց առաջին հայացքից, չնայած նրան, որ մեկը իսպաներեն նույնիսկ մի բառ չգիտեր, իսկ մյուսը՝ անգլերեն:

Որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան՝ երազելով երեխաներ ունենալու մասին:

Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր:

Էրիկան անհաջող հղիություններ ունեցավ, ցավի, տառապանքի և հիասթափությունների միջով անցավ, մինչ կարողացավ հասնել հաջողության:

Հենց առաջին հետազոտության ժամանակ նրանք ցնցող նորություն իմացան. կինը միանգամից չորս երեխաների մայր էր դառնալու: Դժվար է նկարագրել, թե իրենք որքան շնորհակալ էին Աստծուն: Երբ իմացան, որ մի տղա և երեք աղջիկ պիտի ծնվի, սկսեցին փոքրիկների համար անուններ ընտրել:

Որդուն որոշեցին հոր պատվին անվանել՝ Կարլոս, երկու աղջիկներին՝ Պեյսլի և Թրեյս: Իսկ երրոդ աղջկա համար այդպես էլ չէին կարողանում անուն մտածել: Երեխաները ծնվեցին հղիության յոթերորդ ամսում: Երջանիկ հայրը միջանցքում անհամբեր սպասում էր իր չորս հրաշքների հետ հանդիպմանը:

Երեխաները ծնվեցին կեսարյան հատման միջոցով: Վիրահատությունը հաջող անցավ, և բժիշկները Կարլոսին թույլ տվեցին մտնել պալատ:Տեսնելով կնոջը՝ նա շատ ամուր, բայց քնքուշ բռնեց նրա ձեռքը՝ լուռ շնորհակալություն հայտնելով իրենց հետ պատահած հրաշքի համար:

Կինը դանդաղ արթնանում էր, երբ հանկարծ չնախատեսված բան տեղի ունեցավ: Սարքերը սկսեցին բարձր ազդանշաններ արձակել՝ ստիպելով բժիշկներին և բուժքույրներին վազել պալատ: Կարլոսին խնդրեցին սպասել միջանցքում:

Էրիկան մահացավ արյուն կորցնելու հետևանքով: Բժիշկները բացատրում էին Կարլոսին, բայց նա կարծես խլացել էր ցավից, ոչինչ չէր լսում…

-Ինչպե՞ս նա կարող էր մահանալ…նա ընդամենը մի րոպե առաջ ժպտում էր ինձ…

Այդ օրը պիտի լիներ նրանց կյանքի ամենաերջանիկը, բայց ճակատագիրն այլ կերպ տնօրինեց նրանց կյանքը:

Չորրոդ երեխային նա որոշում է անվանել Էրիկա՝ մահացած կնոջ պատվին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика