Հին իմաստուն առակ նրանց համար, ում մոտ այս պահին դժվար ժամանակաշրջան է…

Մի փոքր տղա որբ էր դարձել շատ վաղ տարիքում: Նրան ապաստան տվեց մի հեռավոր բարեկամ, որը շատ դաժան մարդ էր: Նա նեղացնում էր երեխային, ձեռք էր բարձրացնում, մնացորդներով էր կերակրում, անկարգության համար փակում էր խորդանոցում, որտեղ առնետներ կային, թույլ չէր տալիս ուրիշ երեխաների հետ խաղալ: Մի անգամ էլ չդիմանալով այդպիսի պատժին՝ երեխան փախչեց:Նա երկար թափառում էր տեղից տեղ, ողորմություններով էր ապրում, հաճախ գողանում էր, երբ արդեն չէր դիմանում քաղցին, քնում էր բաց երկնքի տակ:

Մի անգամ էլ ինչ-որ դպրոցի աստիճանների վրա քնեց: Այդ դպրոցը հայտնի էր իր Ուսուցիչով: Այդտեղ սովորեցնում էին ռազմական արվեստ, իսկ հայտնի Ուսուցչի մասին լեգենդներ էին պտտվում: Տղան ասաց, որ պատրաստ է կատարել ամեն դժվար և կեղտոտ աշխատանք, միայն թե թույլ տան մնալ այնտեղ:

Իսկ իմաստուն Ուսուցիչը՝ տեսնելով երեխայի ջանքերը, սկսեց սովորեցնել ռազմական արվեստի գաղտնիքները: Անցան տարիներ: Տղան մեծացավ և գեղեցկադեմ պատանի դարձավ: Նա լավ սուսերամարտիկ էր արդեն:

Իսկ երբ ծեր Ուսուցիչը մահացավ, իր դպրոցը ժառանգեց որբին:
Մի օր, երբ նա արդեն Վարպետ էր, իր աշակերտների հետ անցնում էր հարազատ վայրերով: Տներից մեկի մոտ տեսավ անօգնական մի ծերունու և ասաց աշակերտներին, որ դա հենց այն մարդն է, ով ժամանակին իր հետ այդքան վատ է վարվել:

Աշակերտներն իսկույն հանեցին թրերը՝ ցանկանալով վրեժ լուծել, բայց Վարպետը կանգնեցրեց նրանց.
-Պետք չէ, — ասաց նա:

— Սա հենց այն մարդն է, ում ես պարտական եմ նրանով, ինչ ունեմ և ինչ կարողանում եմ: Եթե չլինեին այն դժբախտությունները, որոնք եղան նրա պատճառով, ես հիմա այսպիսին չէի լինի:

Նրա շնորհիվ ես գտա իրական Ուղին: Իսկ պատիժ նա արդեն ստացել է: Նրա պատիժը միայնությունն ու զղջումն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика