Այս մարդուն դատարանում անմեղ ճանաչեցին 25 տարի բանտում անցկացնելուց հետո. Նրա արձագանքը դատարանի դահլիճում տեսնել է պետք…

25 տարի առաջ 16 ամյա երիտասարդ տղային մեղավոր էին ճանաչել երկու հոգու  սպանության մեջ: Դատարանում նա ընդունել էր իր մեղքը:

Դրա դիմաց ստացել էր ցմահ ազատազրկում:
Ավելի ուշ Դենիելը սկսել էր պնդել, որ ինքը մեղավոր չէ, իսկ մեղքն ընդունել էր, քանի որ նրան ոստիկաններն էին ստիպել:

Սակայն որքան էլ որ տղան փորձեց ապացուցել իր անմեղությունը, միևնույնն է, ոչինչ չստացվեց:
Անցավ 25 տարի: Նոր նիստ սկսեց այդ գործի վերաբերյալ: Երբ դատավորը հրապարակում էր վերջնական որոշումը, բոլորը կանգնել էին ոտքի:

Այդ պահին Դենիելը 41 տարեկան էր: Նա հազիվ էր կանգնել, քանի որ շատ էր անհանգստանում: Նրա աչքերից արցունքներ էին թափվում:
Դատարանում հավաքվել էին Դենիելի բոլոր բարեկամները:

Բոլորն աղոթում էին, որ նրան անմեղ ճանաչեն: Եվ դատավորը հնչեցրեց այդ երկար սպասված տողերը: Դենիելը չդիմանալով հուզմունքին՝ արտասվեց: Եթե կողքին մարդ չիներ, նա չէր կարողանա պահել իրեն և կընկներ:
Մնում է միայն մի հարց: Ի՞նչ փոխատուցում է նա ստանալու: Չնայած, ինչ էլ որ տան նրան, չեն կարողանա վերադարձնել ճաղերի ետևում անցկացրած տարիները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика