Օվկիանոսում կորած կնոջը գտել են 1.5 տարի հետո, այն էլ նույն հագուստով, նույն վայրում…

Մենք ապրում ենք ռացիոնալ աշխարհում և կարծես ամեն ինչն էլ ենթակա է տրամաբանական բացատրության:

Սակայն լինում են դեպքեր, երբ այս կամ այն իրադարձությունը հնարավոր չէ բացատրել: Նման դեպք տեղի է ունեցել Ինդոնեզիայի բնակչուհի Նինինգ Սունարսիխի հետ:

1.5 տարի առաջ 52 ամյա կինը որոշել էր հանգստանալ ծովափներից մեկում: Եվ հանկարծ ծովում ուժեղ փոթորիկ սկսեց: Կինն այդ պահին գտնվում էր ծովափին:

Մեծ ալիքը տարավ կնոջը բաց ծով: Նա գոռում և օգնության էր կանչում, սակայն քամու պատճառով ոչ ոք չհամարձակվեց գնալ նրան փրկելու:Երբ եղանակը կարգավորվեց, սկսեցին Նինինգի որոնողական աշխատանքները: Փրկարարները մի քանի օր աշխատում էին: Սակայն անհետացած կնոջ մարմինը գտնել չկարողացան:

Փրկարարները եկան այն եզրակացության, որ կինը դարձել է ծովի բնակիչների համար կեր: Այդպիսի պատմություններ այնտեղ հաճախ են լինում:Դեպքից 1.5 տարի անց Նինինգի հորեղբայրը սկսել էր երազներ տեսնել, որտեղ զարմուհին գտնվում է նույն ծովափում և հարազատներին օգնության է կանչում:

Սկզբում տղամարդը կարծում էր, որ ուղղակի կարոտում է Նինիգին: Բայց նման երազներ շուտով սկսեց ամեն օր տեսնել:Իրենք շատ սնահավատ ազգ են: Եվ երբ տղամարդը պատմեց երազների մասին հարզատներին, որոշեցին, որ պիտի մեկնեն այդ ծովափը:

Առաջին օրը չգտան Նինինգին: Բայց երկրորդ օրը հրաշք տեղի ունեցավ: Նույն տեղում, նույն հագուստով հայտնաբերեցին Նինինգին:

Նա անգիտակից պառկած էր: Նրան շուտ հասցրեցին հիվանդանոց: Եվ չնայած նրան, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկներն ասացին, որ նա կապրի:

Հայտնի չէ, թե նա որտեղ է եղել 18 ամիս: Տեղի ունեցածի մասին կաող է պատմել միայն կինը, երբ ուշքի գա: Բայց հարազատների համար կարևորն է այն է, որ Նինինգը ողջ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика