8 ժամ մնալով հողի տակ այս փոքրիկ հրաշքը ողջ է մնացել. Նրան հուղարկավորել էին ՛՛սիրելի՛՛ մայրն ու տատիկը…

Բրազիլական ոստիկանությանը հաջողվել է փրկել աղջնակի, որին հուղարկավորել էին՝ համարելով մեռած:

Մայրը նրան լույս աշխարհ է բերել զուգարանում, քանի որ ծննդաբերությունն անսպասելի է սկսվել: Ըստ նրա խոսքերի՝ երեխան գլուխը հարվածել է զուգարանակոնքին և բացարձակ ձայն չի հանել:

Նորածնի 57-ամյա տատիկը վկայում է պատմության իրական լինելը: Երեխային, փաթաթելով կտորի մեջ, թաղել են բակում:

Ոստիկանությանն այս մասին տեղեկացրել է տեղի բնակիչներից մեկը: Իրավապահ մարմինները փորել են հողն ու գտել երեխային, որն արդեն 8 ժամ էր, ինչ գտնվում էր այնտեղ:

Նրանց զարմացրել էր այն փաստը, որ աղջնակը ողջ էր:

Նրան տեղափոխել են հիվանդանոց: Երեխան գանգի վնասվածք ունի, բայց կյանքին ոչինչ չի սպառնում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика