Ընդմիշտ հիշիր՝ հավաքարարի երեխան կյանքում տնօրեն չի դառնա. Ուսուցչուհին միշտ այդպես էր ասում դասընկերոջս. Ահա թե ինչ պատահեց…

Ալբերտը մեր դասարանում էր սովորում։ Նա ոչնչով չէր տարբերվում մյուսներից․ ո՛չ գերազանցիկ էր, ո՛չ էլ ծույլ։

Նույնիսկ մաթեմատիկայի հանդեպ յուրահատուկ հետաքրքրություն ուներ։ Մասնակցում  էր օլիմպիադաների, անգամ հաջողություններ էր գրանցել։

Նրա մայրը աշխատում էր  որպես հավաքարար, իսկ տղան երբեմն նրան օգնում էր։

Դույլով ջուր էր կրում, հատակն  էր լվանում, պատերը․․․Սկզբում նրան դրա համար ամաչեցնում էին, սակայն նա ուշադրություն չէր դարձնում։

Շուտով թե՛ դասընկերները, թե՛ բարձր դասարանցիները սկսեցին սովորական ընդունել տղայի՝ մորն օգնելու որոշումը։

Ավելին, նրանք էլ երբեմն սկսեցին օգնել տղայի մորը, երբ հանդիպում էին ջրով լի ծանր դույլը տանելիս։

Մեր կենսաբանության ուսուցիչը՝ Ռոզա Յոսիֆովնան  շատ անբարեհամբույր մի անձնավորություն էր:Մենք հաճախ նրան անվանում էինք Ռոզա Յոսյա կամ պարզապես Յոսկա:

Նա լավ էր վերաբերվում միայն այն աշակերտներին, ովքեր ապահոված ընտանիքից էին։ Նա այդպիսի ծնողների հետ նույնիսկ մտերմություն էր անում, ընդունում նրանց հրավերները տարբեր առիթներով։

Ալբերտի նկատմամբ նա յուրահատուկ հակակրանք ուներ։

Բավական է դասին մի փոքր անպատրաստ լիներ կամ մի աննշան վատ արարք տեսներ տղայի կողմից և սկսում էր նրան անարդարացիորեն մեղադրել ու կշտամբել։

-Դու կյանքում ոչնչիբչես հասնի, դու մեծանում ես որպես միջակություն և վաղը հասարակության համար բեռ ես դառնալու,- սիրում էր շարունակ կրկնել Յոսկան։

Բոլորս էլ նկատում էինք, որ նման պահվածքի դեպքում իր սիրելի ունևոր ընտանիքների աշակերտները երբեք չէին պատժվում։Մի անգամ՝ հերթական կշտամբանքի ժամանակ, նա Ալբերտի երեսին այնպիսի խոսքեր շպրտեց, որ մինչև օրս մեզնից ոչ ոք չի մոռացել։

«Հիշի՛ր, որ հավաքարարի տղան երբեք տնօրեն չի դառնա, ինչպես տնօրենի տղան երբեք հավաքարար չի դառնա»,- ասաց նա  տղային։

Դպրոցն ավարտելու 20-ամյակին հավաքվել էինք դասարանով։

Հրավիրել էինք նաև ուսուցիչներին՝ այդ թվում մեր դասղեկ Ռոզա Յոսիֆովնային, քանի որ նա մեր զուգահեռ  դասարանի դասղեկն էր, իսկ  10-րդ դասարանում  մեր դասարանները կցեցին իրար։

Յոսկան թեպետ ծերացել էր, սակայն նույն ստոր ու նյութապաշտ կինն էր մնացել։ Հենց սուրճի ժամանակ սկսեց հետաքրքրվել, թե մեզնից ով ինչի է հասել։

Հերթը հասավ Ալբերտին․

— Դե ինչ, Ալբերտ, հուսով եմ՝ հատակ չես մաքրում։

Ալբերտը, մի կերպ քմծիծաղը զսպելով, հանգիստ ասաց․

-Տներ եմ կառուցում։

— Ուրեմն շինարար ես, այո՞- շարունակեց հետաքրքրությունը բավարարել Յոսկան։

— Բացարձակ։ Ես ունեմ իմ սեփական շինարարական ընկերությունը, որտեղ գլխավոր տնօրեն եմ,- համեստորեն պատասխանեց Ալբերտը։

Ռոզա Յոսիֆովնան մթնեց այս խոսքերից։ Նա ակնհայտորեն ցնցվեց, չկարողացավ անգամ ձևացնել և շնորհավորել  տղային։

Դրանից հետո մեկ ժամ էլ չմնաց մեզ հետ։ Կինը կարծես ինքնատիրապետումը կորցրած լիներ։ Երբ ցանկացավ հեռանալ, Ալբերտը խնդրեց իր վարորդին ուղեկցել Յոսկային։

Ալբերտի թանկարժեք մեքենան, նրան վերջնականորեն ջախջախեց։

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика