Իմաստուն առակ. Ահա թե ինչպես պետք է վերաբերվել կյանքում առաջացած խնդիրներին…

Պրոֆեսորը ձեռքը վերցրեց ջրով լի բաժակը։ Նա այնքան ժամանակ պահեց այդ բաժակը, մինչև որ ուսանողները սկսեցին փսփսալ իրար մեջ։

Իսկ հետո հարց տվեց.

—Ձեր կարծիքով որքա՞ն է կշռում այս բաժակը։

—50 գրամ,– պատասխանեցին մի քանիսը։

—100 գրամ,– պատասխանեցին մյուսները։

—125 գրամ,– պատասխանեցին մնացածը։

—Ես ինքս էլ հաստատ չգիտեմ,– խոսեց պրոֆեսորը,

– դա իմանալու համար պետք է կշռել բաժակը։

Բայց հարցը դա չէ. ի՞նչ տեղի կունենա, եթե ես այսպես բռնեմ բաժակը հինգ րոպե։

—Ոչինչ, պատասխանեցին ուսանողները։

—Լավ, իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ես պահեմ բաժակը մի ժամ,– նոր հարց տվեց պրոֆեսորը։

—Ձեր ձեռքը կցավի,– ենթադրեց տղաներից մեկը։

—Համաձայն եմ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ողջ օրն այսպես պահեմ բաժակը։

— Ձեր ձեռքը կթմրի, դուք լարվածություն կզգաք մկաններում, և հնարավոր է ձեռքը կաթվածահար լինի,– ասաց մեկ ուրիշը։

— Համաձայն եմ,– հանգիստ ասած պրոֆեսորը,– բայց արդյո՞ք այդ ընթացքում փոխվել է բաժակի քաշը։

— Ոչ, – ասացին բոլորը միաձայն։

— Այդ դեպքում ինչու ուսս սկսեց ցավել և մկաններս լարվեցին։

— Ուսանողները լռեցին մի պահ։ Սկսեցին մտածել։

—Ինչ պետք է ես անեմ, որպեսզի ազատվեմ ցավից,– հարցրեց դասախոսը։

— Իջեցրեք բաժակը,– պատասխանեցին ուսանողները։

— Ճիշտ եք,– բացականչեց պրոֆեսորը։

— Նույնն էլ տեղի է ունենում մեր առօրյա խնդիրների հետ։
Դրանք կպահեք ձեր գլխում հինգ րոպե՝ դա նորմալ է։

Կմտածեք դրանց մասին երկար ժամանակ՝ կսկսեք ցավ զգալ։

Իսկ եթե շարունակեք անդադար մտածել այդ մասին, այն ձեզ իրական վնաս և անհարմարություն կպատճառի։

Դե ինչ, արդյո՞ք արժի տանջել ձեզ, եթե դրանից բաժակի քաշը միևնույնն է չի փոխվելու։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика