Կինը համառորեն պնդում և հավատացնում էր բոլորին, որի ծննդատնից բերած երեխան իրենը չէ…

Վիկան ամուսնացավ Արկադիի հետ երկու տարի առաջ եւ շարժեց բոլոր ընկերուհիների ու ծանոթների նախանձը: Արկադին քաղաքի մեծահարուստներից էր, երկու անգամ մեծ էր գյուղից եկած Վիկայից:Վիկան սիրահարվեց Արկադիին առանց իմանալու նրա ունեցվածքի մասին:

Նրանք ծանոթացան առավոտյան վազքի ժամանակ, զրուցեցին ու օր օրի մտերմացան: Ամուսնացան: Կարճ ժամանակ անց Վիկան հղիացավ: Ծնվեց առողջ տղա, ում անվանակոչեցին Արկադիի հոր պատվին՝ Պավել:  Երեխային տվեցին հոր գիրկն ու ճանապարհեցին տուն:
Տանը Վիկան գրկեց երեխային ու ճչաց.

«Սա իմ երեխան չէ»: Արկադին մտածեց, որ կնոջ մոտ հետծննդաբերական դեպրեսիա է: Բժիշկը նրան հանգստացնող ներարկեց: Սակայն հաջորդ օրը ամն ինչ կրկնվեց նորից: Վիկան հրաժարվում էր մոտենալ ու կերակրել երեխային: Արկադին արդեն ուզում էր հոգեբույժի դիմել, բայց նախ արեց արյան ԴՆԹ անալիզ:

Արդյունքում պարզվեց, որ երեխան իսկապես նրանցը չէ:Արկադին գործի դրեց բոլոր հնարավորությունները երեխային գտնելու համար: Ահա թե ինչ պարզվեց:

Արկադիի աջ ձեռքը՝ Գենադին համաձայնության գալով բուժքրոջ հետ փոխել է երեխային, նրա փոխարեն դնելով ծնողների կողմից լքված փոքրիկի, իսկ Արկադիի որդուն վերցրել է՝ հետագայում նրա ունեցվածքին տիրանալու մտադրությամբ:

Երեխային վերադարձրին Վիկային, ով կարծես վերականդանացավ ճահճում խեղդվելուց հետո: Սակայն ինչպես վարվել մյուս երեխայի հետ, ում լքել ես իսկական ծնողները:
Փոքրիկին Վիկան ու Արկադին չվերադարձրին հիվանդանոց, այլ որդեգրեցին:

Չէ որ երկու որդին կրկնակի երջանկություն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика