Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Գետում հայտնաբերել են 1 տարեկան տղայի դի. Քննիչները պարզում են մեղավորների ինքնությունը…

Այսօր, սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,

որ Վայք քաղաքում 1 տարեկան տղա երեխան կորել է, և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Վայոց Ձորի մարզի փրկարարները մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հակոբ Սարգսյանի, վարչության պետի տեղակալ Ռուստամ Զոհրաբյանի և

Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ՝

Ոստիկանության Վայքի բաժնի մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև՝ որոնվող երեխայի հարազատներն ու համաքաղաքացիները Ջերմուկի խճուղի 1-ին նրբանցքում գտնվող մայր առվում հայտնաբերել են 1-ամյա Արամ Թ․-ի դին։

Փրկարարները դուրս են բերել դին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային վարչության քննիչները,

որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика