Ես քնած էի. Սկեսուրս եկել էր մեր տուն և տարել աղջկաս…

Ինձ հետ վերջերս սարսափելի դեպք է տեղի ունեցել: Փոքրիկս ցերեկվա ժամերին քնում է՝ իմ կողքին պառկած, ես էլ նրա հետ միասին եմ քնում:

Բայց միշտ այնպես է ստացվում, որ ես երեխայից 5-10 րոպե շուտ եմ արթնանում:

Դա սովորական օր էր: Անիս քնեց, ես նույպես քնեցի: Բայց երբ արթնացա, երեխաս կողքիս չէր:

Սարսափահար սկսեցի վազել ամբողջ տնով մեկ: Ես չէի հասկանում, ուր կարող էր անհետանալ երեխան: Հանկարծ տեսա, որ խոհանոցի պատուհանը բաց է, մարմնովս դող անցավ:

Վազեցի և դուրս նայեցի, և մի քիչ թեթևություն զգացի, երբ տեսա, որ այնտեղ ոչ ոք չկա: Իսկ մենք յոթերորդ հարոկւմ ենք ապրում…

Զանգեցի ամուսնուս, նա սկսեց կատակել, որ երևի Անին իր գործերով է գնացել, սակայն վերջում ասաց.

-Մայրս զգուշացրել է ինձ, որ եկել է և երեխային տարել զբոսանքի:

Ես գնացի շենքի կողքի այգին, մենք միշտ այնտեղ ենք գնում: Գտա սկեսուրիս և աղջկաս, գրկեցի նրան և բարկացած ասացի.

-Ինչու՞ ես թաքուն տարել աղջկաս:

-Ես քո մասին մտածելով եմ այդպես արել, դու հանգիստ քնած էիր,-խորամանկ ժպիտով ասաց սկեսուրս:

Բայց թե ինչու էր նա բացել պատուհանը, ինձ համար գաղտնիք է, ես համոզված էի, որ փակել էի այն քնելուց առաջ:

Ես պտտվեցի և քայլեցի դեպի տուն, իսկ նա հետևիցս գոռաց.

-Ամբողջ օրը քնում է, երեխային էլ ուշադրություն չի դարձնում, դեռ մի բան էլ ինձ վրա է գոռում:

Երեկոյան ամուսնուս ամեն ինչ պատմեցի, ասացի նաև, որ երեխայի քունը տանում էր, այսինքն սկեսուրս նրան զոռով է քնից հանել, որ ինձ վատություն անի:

Անեկղծ ասած՝ մի քիչ զարմացա, քանի որ ամուսինս ինձ պաշտպանեց: Նա նույնպես բարկացավ մոր վրա և վերցրեց մեր տան բանալին:

Բայց հիմա այնքան էլ վստահ չէմ, որ ճիշտ եմ վարվել, խիղճս մի քիչ տանջում է…

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика