Կինս թողեց մեր նորածին աղջկան և հեռացավ…

Ես ու Աննան ամուսնացած էինք 10 տարի: Երկուսս էլ աշխատում էինք մոլեկուլյար կենսաբանության ոլորտում: 2 տարի առաջ կինս վերջապես հայտնեց ինձ մի նորություն, որին ես շատ երկար էի սպասել. Աննան հղի էր:

Ես երջանկությունից յոթերորդ երկնքում էի, և ինձ համար բոլորովին նշանակություն չուներ՝ աղջիկ է թե տղա: Կարևորն այն էր, որ առողջ երեխա ծնվի:

Խնդիրն այն էր, որ կինս երեխաներ չէր ուզում: Նրա նպատակն էր՝ գործնականում մեծ հաջողությունների հասնելը:Հղիությունը շատ ծանր էր ընթանում, կնոջիցս անպակաս էին ուշագնացությունները, տոքսիկոզն ու բարդությունները:

Բնականաբար, տնօրենին այդ ամենը դուր չէր գալիս, և Աննային խնդրեցին ժամանակից շուտ դեկրետ գնալ:Չնայած նրան, որ Աննան ուզում էր կարիերայում բարձրունքների հասնել, ստիպված եղավ մի քանի ամիս մնալ բժիշկների հսկողության տակ և չաշխատել:

Ծննդաբերությունը նույնպես շատ բարդ էր, բայց կարևորն այն է, որ ծնվեց մեր չքնաղ աղջիկը՝ Մարիան:Կնոջս մոտ հետծննդյան դեպրեսիա էր սկսվել, ամեն ինչ հասավ նրան, որ կինս զզվանքով էր նայում երեխային, չէր ընդունում նրան:

Ամեն ինչ բարդացավ այն բանից հետո, երբ կինս իմացավ, որ ինձ վերապատրաստման են ուղարկում՝ Գերմանիա, 2 ամսով:

Աննայի համար ցավալի էր ընդունել այն փաստը, որ ես աշխատանքում առաջընթաց ունեմ, իսկ ինքը ստիպված է երեխայի հետ մնալ տանը:

Մի օր էլ երեկոյան եկա տուն, և հայտնաբերեցի, որ Աննան հեռացել է տանից, թողել է երեխային միայնակ: Նա նաև երկտող էր գրել, որտեղ ասում էր, որ արդեն ամուսնալուծության դիմում է ներկայացրել դատարան:

Ես ուղղակի շոկի մեջ էի…Արդյունքում կինս, արդեն նախկին կինս, շարունակեց աշխատանքը լաբորատորիայում՝ փորձելով ապացուցել, որ ինքը նույնպես արժանի աշխատող է:

Արդյունքում, ինձ օգնեց մայրս: Մենք երեքով մեկնեցինք Գերմանիա:

Խոստովանում եմ, Աննան խելացի և կրթված կին է: Նա կարող է հասնել նպատակներին, սակայն ընտանիքը նրա համար չէ…Աննան այդպես էլ չհասկացավ, որ երջանկությունը կարիերայի մեջ չէ, այլ ընտանիքում…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика