Կնոջը շատ էր դուր գալիս դստեր անունը, սակայն երբ նա անունը կարդաց հետադարձ ուղղությամբ, սկսեց անիծել սեփական ամուսնուն…

Ավստրալուհի Կլեռ Սմիթը վերջերս իր խոստովանությամբ զվարճացրել է ողջ աշխարհին:

Իր աղջկա անվան բացատրությունը նա հրատարակել է մի հայտնի ամսագրում:

«Մեր աղջկա համար մենք ընտրել էինք Լանեսրա անունը, մտածում էինք, որ դա յուրահատուկ և ռոմանտիկ անուն է:

Բայց երբ նա դարձավ երկու տարեկան, ամուսինս ինձ ասաց,

որ դա իր սիրելի ֆուտբոլային թիմի անվանումն է՝ «Արսենալ», եթե հակառակ կողմից կարդանք»:

Խորամանկ քայլ է:

Ապագա հայրիկին հավանաբար չէր հաջողվի համոզել կնոջ՝ իրենց աղջկան ի պատիվ սիրելի ֆուտբոլային թիմի անվանել:

Բայց իր ճկուն տրամաբանության և սրամտության շնորհիվ նա լուծում էր գտել, որի արդյունքում բոլորը գոհ էին մնացել: Սովորե՛ք, տղամարդի՛կ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика