Տանից դուրս գալիս նկատեցի, որ աստիճանավանդակներին մի սավանով փաթաթած նորածին տեսա. Մոտեցա նրան կողքին մի գրություն գտա…

Իմ անունը Մաքս է: Ես ունեմ գրեթե ամեն ինչ. լավ աշխատանք, տուն, մեքենա, ընկերներ: Միայն սիրելի կին չունեմ:Ես սիրում եմ զվարճանալ: Իմ կյանքում շատ աղջիկներ են եղել: Նրանք ինձ շատ են սիրում, իսկ ես չեմ հասկանում, թե ինչի համար:

Բայց օգտվում եմ դրանից:Մի խոսքով, կյանքս այսպես է անցնում. աշխատանքային օրերին ես օրինակելի որդի եմ և ջանասեր աշխատակից, իսկ հանգստյան օրերին ակումբներում եմ զվարճանում:Մի օր էլ իմ դռան առաջ հայտնաբերեցի ծածկոցով փաթաթված փոքրիկի: Ես մոտեցա, և երկտող գտա.

«Քո աղջիկն է, Անին: Ես նրան չեմ կարող պահել, թող մնա քեզ հետ»:

Ես զանգեցի մորս: 15 րոպե անց նա մեր տանն էր: Մայրս գրկեց փոքրիկին, նրան կերակրեց և փոխեց տակդիրը: Մենք սկսեցինք մտածել. թե ինչ պիտի անենք:

Հայրությունը հաստատող թեստ հանձնելու որոշում կայացրեցինք:

Արդեն մի շաբաթ երեխան մեր տանն էր:

Ես նրան շատ էի կապվել, սիրում էի նրան հետևել, նայել, մինչ քնած է: Նա հրաշք է…

Վերջապես եկան անալիզի պատասխանները. ես փոքրիկ Անիի հայրն եմ:

Ոստիկանության շնորհիվ գտանք երեխայի մորը:

Պարզվեց, նա 19 տարեկան է, իմ հերթական ընկերուհիներից մեկը: Աղջիկն ուղղակի վախեցել էր, որ չի կարողանա երեխային մեծացնել:

Մենք փորձեցինք նոր կյանք սկսել: Այժմ ապրում ենք միասին. ես, սիրելի կինս և մեր հրաշք Անին: Մենք իսկապես եջանիկ ենք…

Понравилась статья? Поделиться с друзьями:
NOR PASTER
Яндекс.Метрика